Ճամբարային երրորդ օրն էլ ավելի հագեցած էր: Առավոտյան զովացնող լողին հաջորդեց քայլքը դեպի Ուսումնական Ագարակ:
Բացի դասավանդողներից, սովորողներին ուղեկցում էին նաև ծնողներ:
Շատ կարևոր էր քայլքի ընթացքում անվտանգության կանոնների պահպանումը հատկապես Արևմտյան դպրոց քայլելու ընթացքում:
Ուսումնական Ագարակում շրջայցին հաջորդեց համով ընդմիջումը և ահա ամենասպասվածը՝ ձիավարություն:
Սովորողների մեծ մասն առաջին անգամ էր ձիավարում: Հատկապես այլ դպրոցներից ժամանած սովորողների համար այն մեծ անակնկալ էր:
Ձիավարությունն ու կենդանիներին կերակրելը սիրելի ու հետաքրքիր գործունեություններ դարձան նրանց համար:
Օրվա ամփոփ տեսապատումը՝ ստորև.