Օր՝ օգոստոսի 24-ից- 26-ը
Ժամը՝ 10:00-13:00
Հասցե՝ Ա. Բաբաջանյան 47/1
Հեռախոս` 74 43 80, ղեկավար` 094 20 84 40
Ենթակայք՝ newschool.mskh.am

Ճամբարի ղեկավարներ՝ Սիդոնյա Վիրաբյան, Արմինե Մովսիսյան, Արմինե Մնացականյան

Նախագիծ` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող «Մուտք կրթահամալիր» ճամբարները հեղինակային կրթական ծրագրով, ուսումնական օրացույցով որոշված խմբեր են,  որոնց մասնակցելը պարտադիր է հեղինակային կրթական ծրագրով սովորել ցանկացող 1-12-րդ դասարանների սովորողների համար։  Կրթահամալիր ընդունվելու համար դիմած 2-րդ դասարանի սովորողը մասնակցում է եռօրյա ճամբարի, որի նպատակն է սովորողի, ծնողի ներառումը կրթահամալիրում․ ծանոթություն միջավայրին, հեղինակային կրթական ծրագրին, դասավանդողների, դասընկերների, ծնողական համայնքի հետ։

Ճամբարի բովանդակությունը՝

  • Առավոտյան ընդհանուր պարապմունք. երգ-պարերգ
  • Շրջակա միջավայրի, կրթական պարտեզի խնամք
  • Հեծանվավարություն, լող, մարզական խաղեր
  • Տեխնոլոգիական գործունեություն
  • Այցելություն կրթահամալիրի ուսումնական ագարակ, բրուտանոց
  • Ընդմիջում

Անհրաժեշտ միջոցներ՝  «Մուտք կրթահամալիր» ճամբարի մասնակիցը  պետք է իր հետ ունենա`

  • Թեթև ուսապարկ
  • Լողազգեստ, լողաթափ, արևապաշտպան գլխարկ, լողի գլխարկ, ջրային ակնոց, արևապաշտպան քսուկ, սրբիչ
  • Անհատական  լանչ բոքս, ընդմիջման համար նախատեսված սնունդ
  • Անհատական ջրաման
  • Անհատական նեթբուք-նոթբուք կամ այլ թվային գործիք,որում առկա կլինեն Paint, Word ծրագրերն ու հայերեն ստեղնաշար

Ծրագրում

24․08․2022 / չորեքշաբթի

  • 10:00-10:30 —Ճամբարականներին դիմավորում, ընդհանուր պարապմունք, շրջայց դպրոցում, միջավայրի խնամք
  • 10։30 -11։30— Այցելություն բրուտանոց, կավագործություն
  • 11:30 -12:15— Լող
  • 12։30-13։00 — Ընդմիջում, օրվա ամփոփում
  • 13։00 —Ճամբարականների ճանապարհում, օրվա ամփոփում

25․08․2022 / հինգշաբթի

  • 10:00-10:30 —Ճամբարականներին դիմավորում, ընդհանուր պարապմունք
  • 10:30-11:30 —Աշխատանք անհատական թվային գործիքներով, ծանոթացում Paint ծրագրին
  • 11:30-12:00— Մարզական խաղեր
  • 12։00-12։30— Ընդմիջում
  • 12։30-13։00 — Ճամբարային զրույցներ, պատումներ/ռադիոթողարկում
  • 13։00 —Ճամբարականների ճանապարհում, օրվա ամփոփում

26․08․2022 / ուրբաթ

  • 10:00-10:15— Ճամբարականների դիմավորում, ընդհանուր պարապմունք
  • 10:30-12:00 —Այցելություն ուսումնական ագարակ
  • 12:30  —Ընդմիջում ագարակում
  • 12:20-13:00  —Լող, հեծանվավարություն
  • 13:00 — Ճամբարականների ճանապարհում, օրվա ամփոփում

Ամփոփումը՝ պատասխանատուների անհատական բլոգներում :
Աղբյուրը