Այսօր 2-3-րդ դասարանների «Մուտքի ճամբար»-ի երկրորդ օրն էր։ Ճամբարային օրը սկսեցինք ընկեր Տաթևի հետ՝ ընդհանուր պարապմունքով, որից հետո աշխատեցինք մեդիագործիքներով։ Սովորողները ծանոթացան Paint նկարչական ծրագրի հիմնական գործիքներին, այնուհետև փորձեցին ինքնուրույն կիրառել։ Մեդիահմտություններ ձեռք բերելուն հաջորդեց քայլքը դեպի կրթահամալիրի Քոլեջ,որտեղ մեզ սպասում էր տիկին Շողիկը։ Տիկին Շողիկի հետ շրջեցինք բնագիտության լաբորատորիայում, ծանոթացանք կենդանիների հետ, որից հետո կերակրեցինք ճագարներին, գերմանամկներին ու կրիաներին։

Օրվա ամփոփ տեսապատումը՝ ստորև