Համապատասխան նախագծի՝Արևելյան դպրոցում մեկնարկեց 2-3-րդ դասարանների «Մուտքի ճամբար»-ը։ Ճամբարին մասնակցեցին 22 սովորողներ։
Ճամբարականների գրանցմանը, ծանոթությանը հաջորդեց ընդհանուր պարապմունքը։
Առավոտյան ընդհանուր պարապմունքի ընթացքում ընկեր Տաթևի օգնությամբ վերհիշեցին և կատարեցին կոմիտասյան երգեր։ Հաջորդեց քայլքը դեպի բրուտանոց։ Ընկեր Մովսեսը ճամբարականներին փոխանցեց կավով աշխատելու մի քանի հմտություններ։ Ստացված արդյունքը բազմաբնույթ էր՝ մայրիկի համար պատրաստված նվերից մինչ դինոզավրերի դարաշրջանի պատկերներ։
Վերադարձն Արևելյան դպրոց սպասված էր, քանի որ մաքուր լողավազանը մեզ էր սպասում։
Ի՜նչ անուշ ջուր էր, իսկը ամառվա տապին համապատասխան։ Ճամբարականները մարզվեցին, լողացին, արևից ջերմացան ու կրկին հայտնվեցին լողավազանում։


Օրվա ամփոփ տեսապատումը՝ ստորև․