«Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսի շրջանակում, մայրիկատոնին ընդառաջ Արևելյան դպրոցի 3.4 և 3.1 դասարանների սովորողներն այցելեցին Ինժեներական ստեղծագործության լաբարատորիա:
Գործունեությունն ընթացավ համապատասխան նախագծի՝ մի քանի փուլով:
Առաջին քայլը մուտքն էր նորաբաց լաբարատորիա: Ղեկավար Գնել Հարությունյանը իրականացրեց շրջայց լաբարատորիայի տարածքում, ներկայացրեց միջավայրը, գործիքները, դրանց կիրառման հնարավորությունները: Լաբարատորիայի միջավայրը շատ տպավորեց սովորողներին:
Լսարանային հատվածում սովորողներին ներկայացվեց մայրիկատոնի առթիվ նախագծված փայտե նվերների էլ. տարբերակը, ստեղծման, ծրագրման ընթացքը, փոփոխման հնարավոր տարբերակները:

Գործունեության հաջորդ փուլն աշխատանքային բուն ընթացքն էր:
Սովորողներն ականատես եղան, թե ինչպես է իրականացվում փորագրություն փայտե հարթության վրա: Շատ կարևոր էր ընկեր Գնելի կողմից տարվող աշխատանքը: Նա հանգամանալից սովորողներին ներկայացրեց ամեն բան՝ սկսած անվտանգության կանոններից:

Ստորև՝ փորագրության ընթացքն ամբողջությամբ:

Փայտե աշխատանքները որոշեցինք անհատականացնել: Սովորողները ներկեցին աշխատանքներն իրենց նախընտրած գույներով:
Ընթացքը՝ ստորև.

Որպեսզի մայրիկներին էլ ավելի տպավորենք, իրականացրեցինք փայտե նվերների փաթեթավորման աշխատանքներ: Օգտագործեցինք գունավոր, տարատեսակ կոճակներ:
Դատելով արձագանքից՝ մայրիկներին շա՜տ էր տպավորել մեր անակնկալը:
Ուրախ ենք, որ կարողացանք մայրիկներին ժպիտ պարգևել:

Շնորհակալ ենք Գնել Հարությունյանին: Նրա օգնությամբ ունեցանք ուսումնական, ստեղծական օր, հետաքրքիր աշխատանքներ և նվիրեցինք մայրիկներին:
Ինժեներական լաբարատորիա այցելությունները կլինեն հաճախակի:
Ուրախ ենք, որ կրթահամալիրում նման լաբարատորիա ունենք: