Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 3.1, 3.4 դասարանների սովորողներ
Օր՝ մարտի 2
Ժամանակահատված 11:30-13:30

Նպատակը՝

Խնդիրները՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • մեդիահմտությունների զարգացում
  • ուսումնասիրել, դիտարկել, արձանագրել հմտությունների զարգացում
  • հոգատարության — խնամքի, պատասխանատվության, հետևողականության դրսևորում

Անհրաժեշտ գործիքները՝

  • անհատական նեթբուք-նոթբուք, ձայնագրիչ, ֆոտոխցիկ
  • փայտեր
  • կարմիր մոմեր
  • դրոշմակնիքներ
  • նվերի թղթե տոպրակներ
  • Paint ծրագրով ստեղծված լուսանկար-բացիկներ
  • բարակ վրձիններ
  • գուաշ, ջրակերկ

Գործունեության նկարագրություն
Սովորողները նախապես առցանց հարթակում ուսումնասիրում են փայտամշակման առանձնահատկությունները, դիտում համապատասխան ֆիլմեր/ լուսանկարներ, ընթերցում տեղեկատվական տեքստեր, քննարկում:
Այցելելով ինժեներական լաբարատորիա՝ ծանոթանում են գործիքակազմին ֆիզիկական միջավայրում, կիրառում՝ լաբարատորայի ղեկավար Գնել Հարությունյանի օգնությամբ՝ սկսելով փայտե սիմվոլիկ նվերների պատրաստումը : Ենթարկում են աշխատանքները փոշուց մաքրման, մշակման:
Ստացված աշխատանքները սովորողները տանում են դասարան-լաբարատորիա: Այնտեղ իրականացնում են նկարչական գործունեություն՝ փայտե աշխատանքները գունազարդելով ըստ իրենց նախընտրության:
Paint ծրագրով նախապես պատրաստված, տպագրված շնորհավորական բացիկները և փայտե աշխատանքները դասավարվում են համապատասխան թղթե տոպրակներում, նախշազարդ կնիքվում մոմով և ուղարկվում տուն՝ որպես մարտիության նվեր՝ ստեղծված սովորողի կողմից:

Արդյունքը՝ դասարանական, անհատական բլոգներում, ենթակայքում, կայքում: