Ողջու՜յն։ Ի՜նչ  լավ ամառ է,  չէ՞՝ տաք, շատ տաք։
Դե,  ամառային արձակուրդներն էլ հիանալի հնարավորություն են հանգստանալու համար։
Հատկապես այս տապին  հիանալի կլիներ ամենօրյա լողը, հանգիստը ծառերի ստվերում։
Բայց,  այս ամենին զուգահեռ, պետք է նաև կատարենք ուսումնական աշխատանք՝ առանց հոգնելու, իհարկե։
Դե ինչ, խենթուկ, մաղթում եմ քեզ խե՜նթ, անակնկալներով լի ամառ։
Գնացի՜՜՜՜նք …

Ընթերցանության նյութեր

Շաբաթվա համար ընտրիր ընթերցանության որևէ նյութ, կարդա, քննարկի՛ր ընկերների, ընտանիքի անդամների հետ միասին։
Տպավորություններով կիսվիր տեսապատումների օգնությամբ՝ հրապարակելով դրանք քո յութուբյան ալիքում:
Հղումներն ուղարկիր ինձ, սիրելիս )))

Առաջարկիր նաև քո սիրելի ստեղծագործությունները, որպեսզի ընկերներդ էլ կարդան:
Դա շատ կարևոր է:
Էլ չասեմ, որ ընկեր Արմինեն էլ սիրով կընթերցի քեզ հետ միասին:

Ընթերցելով ստեղծագործությունները՝ կատարիր հետևյալ աշխատանքը.

  • Գտի՛ր ձայնավոր հնչյունով սկսվող 3-5 բառ :
  • Գտի՛ր բաղաձայն հնչյունով սկսվող 3-5 բառ :
  • Գտի՛ր բառեր, որոնցում կա 1 ձայնավոր, 2 և ավելի ձայնավոր :
  • Ընտրիր 5 բառ և վանկատիր :
  • Ընտրի՛ր 4 բառ և պատկերի՛ր մեկ թղթի վրա:
    Աշխատի՛ր նաև Paint ծրագրով:
  • Վերը նշված աշխատանքի վերաբերյալ ստեղծի՛ր քո հորինուկը՝ պատմելով այն տեսանյութի կամ ձայնագրության տեսքով:

Մաթեմատիկական առաջադրանքներ

  • Անցնելով հղմամբ՝ կգտնես շա՜տ հետաքրքիր գիրք-տետր:
    Ամռան ընթացքում աշխատիր այս գիրք-տետրով:
    Կենտրոնացիր 70-րդ էջից առկա առաջադրանքների վրա:
    Այն էջային համարակալման առումով այնքան էլ ծավալուն չէ, քանի որ անընդհատ են դատարկ էջերը:
    Կարծում եմ, որ այս խաղային փաթեթով շա՜տ հավես կաշխատես:

«Ուրախ լողափ»

Եթե ունես բակում լողավազան կամ զբաղվում ես լողով, տեսանյութի միջոցով ներկայացրո՛ւ:
Է՜լ չեմ ասում ծովափնյա հանգստի մասին:
Փորձիր նաև հետաքրքիր ջրային խաղեր խաղալ ընտանիքիդ անդամների հետ:

 «Վարդավառ» կամ ջրատոն ընտանեկան նախագիծ
Հուլիսի 24

Տեսանյութի կամ լուսանկարների շարքով ներկայացրո՛ւ տոն օրդ։

Սովորի՛ր ասիկը՝

Ամպը գոռաց,
Մուկը ճռռաց,
Մայրամ խաթուն
Թախտը նստավ:

***
Ամպը գոռաց,
Մուկը ճռռաց,
Նազ խաթունս
Վարտիքն առավ
Դուրս թռավ:

***
Ամպը գոռաց,
Մուկը ճռռաց,
Հարս խաթունը
Դուռը մնաց:

 Ընտանեկան խոհանոց

  • Ընտրի՛ր որևէ միրգպատրաստի՛ր և տեսանյութի միջոցով ներկայացրո՛ւ չրի ընտանեկան բաղադրատոմս։
  • Քո ամենասիրելի մրգային կամ բանջարեղենային աղցանը պատրաստի՛ր և տեսանյութի միջոցով ներկայացրո՛ւ:
  • Մրգեր կամ բանջարեղեն դասավորելով՝ փորձի՛ր բառեր գրել ( քո անունը, ամառ, մրգերի անուններ և այլ)։
    Ստացված բառերը նկարի՛ր և ուղարկի՛ր։ 

Բակային խաղեր

Ընտանեկան ճամփորդական նախագծեր

Էլ ի՞նչ ամառ առանց ընտանեկան ճամփորդությունների: Ներկայացրո՛ւ ճամփորդություններից որևէ մեկը տեսանյութի կամ լուսանկարների միջոցով։
Ճամփորդական ուղեցույց՝ Եկեք մոլորվենք Հայաստանում… (Իվետա Ջանազյանի նախագիծը)

Ընտանեկան կինոթատրոն (մուլտֆիլմի, ֆիլմի դիտում…)

1. Առաջարկում եմ դիտել հետևյալ մուլտֆիլմերը:
Գիտե՞ս, ինձ շատ հետաքրքիր է, թե դու ի՞նչ մուլտֆիլմեր ես նախընտրում դիտել:
Չմոռանաս մեզ ասել այդ մասին:

Ուսուցողական մուլտեր, ֆիլմեր

Ծնողի ընթերցարան

Հարգելի ծնող, ստորև ներկայացված են համաշխարահային և կրթահամալիրյան մանկավարժական մշակումներից մի քանիսը: Առաջարկում եմ ընթերցել:

Մարիա Մոնտեսորի՝

Ջոն Հոլթ՝

Աիդա Պետրոսյան`

Արդյունքում՝

Տեսանյութերը հրապարակվում են YouTube-յան էջերում, փաթեթի ձևով հրապարակվում դասարանական բլոգում։

Բոլոր տեսակի ուսումնական նյութերն ( տեսաֆիլմերի հղումներ, լուսանկարներ, ձայնանյութեր) ուղարկիր քո ընկեր Արմինեին հետևյալ հասցեով՝ Armine.Movsisyan@mskh.am:
Անհամբերությամբ կսպասեմ, խենթուկ )))

Նախագծային աղբյուր