
Ճամբարային օր Վարդավառի այգում
Մասնակիցներ ՝ Մենք և Ժպտերեսիկ ջոկատներ
Ճամբարականները ճամբարի մեկ օրը՝ հունիսի 8, անցկացնելու են Վարդավառի այգում։
Վարդավառի իճը կառուցվել է մ.թ.ա. VIII դարում՝ Արգիշտի Ա-ի կողմից և կոչվել Արգիշտի ծով։
Այն կառուցել է Էրեբունի բերդաքաղաքը Հրազդան գետից հոսող և այստեղ կուտակվող ջրով ապահովելու համար։ Ջուրը լճից տուֆակերտ խողովակներով հասցվել է դեպի Էրեբունի ամրոցի ստորոտը։ Շուրջ երեքհազարամյա պատմություն ունեցող այս լիճը չի փոխվել իր չափսերով և գրեթե նույնությամբ պահպանվել է մինչև օրերս։
Ջոկատ անիվների վրա, Մենք և մեր մուլտերը, Ֆոտոմաթ ջոկատների այցելությունից
Պատասխանատու ուսուցիչներ
Հռիփսիմե Առաքելյան,Արմինե Մովսիսյան։
Մեկնում — 09: 00 Մայր դպրոցի տրանսպորտի կայանատեղի
ժամանում -13:00 Մայր դպրոցի տրանսպորտի կայանատեղի
Ծրագրում՝
Տարածքի դիտարկում
Լող
Ազգային-բակային խաղեր
Անհրաժեշտ իրեր՝
- նախաճաշի-ճաշի բրդուճներ, միրգ, քաղցրավենիք (բրդուճները պատրաստել չփչացող մթերքներով)
- ջուր 1-2լ` անհատական շշով
- համապատասխան հագուստ, հարմարավետ կոշիկներ , արևապաշտպան գլխարկ, ակնոց
- լողազգեստ
- հարմար ուսապարկ՝ երկու ուսով անհրաժեշտ իրերը մեջը դնելու համար
- արևապաշտպան քսուք, թաց և չոր անձեռոցիկներ, ախտահանիչ միջոցներ
- աղբի տոպրակներ` 3-5 հատ, ձեռնոց
- ծածկոց, կարիմատ՝ խոտերին նստելու համար
- լրացուցիչ՝ սեղանի խաղեր՝ ժամանցն անցկացնելու համար