Ձմեռային ազգագրական փառատոնի շրջանակում Արևելյան դպրոցի «Ժպտերեսիկ»  ջոկատում ստեղծվեց Խամաճիկների թատրոնը: Այն հիմք տվեց մեկ այլ նախագծի՝ «Պարող տիկնիկներ», որնիրականացվեց երկարացված օրվա կազմակերպիչ, տեխնոլոգ Անուշ Գևորգյանի օգնությամբ:  Նախագծի ընթացքում պատրաստված տիկնիկները բեմը տեղափոխելու են վիրտուալ հարթակ. նրանք հանդես են գալու «Ժպտերեսիկ TV»-ի անդրանիկ թողարկմամբ Թումանյանական օրեր (կարդում, բեմադրում ենք թումանյանական հեքիաթներ) նախագծի շրջանակում՝ որպես «Բարեկենդանը» հեքիաթի հերոսներին մարմնավորող կերպարներ:

Գործունեության ընթացքը ստորև՝ տեսապատումով.