Հեռավար ուսումնական գործունեության չորրորդ օրն ընթացել է համապատասխան աշխատակարգի։
Առցանց գործունեությունն իրականացվել է Teams հարթակում։
3․4 դասարանի 28 սովորողներից 21-ը ներկա են եղել տեսադասին։
Տեսադասը տևել է 10։00-13։50՝ 10 րոպե ընդմիջումներով։
Իրականացվել են մայրենիի, մաթեմատիկական գործունեության, անգլերենի, երաժշտության + երգի պարապմունքներ։
Այն սովորողները, ովքեր տեխնիկական կամ այլ պատճառներով չեն կարողացել միանալ տեսադասերին, շաբաթվա գործունեությունը ներկայացնելու են բլոգային պատումների տեսքով։

Մաթեմատիկական գործունեություն

Իրականացվել է մաթեմատիկական փաթեթի առաջադրանքների առցանց լրացում, քննարկում։

Առցանց շախմատ
Chess.am հարթակ

Նախապես գրանցվելով Chess.am կայքում՝ խաղացել ենք դասընկերների հետ։

Հայոց լեզու

Անդրադարձել ենք հատուկ-հասարակ անունների կազմությանը, գրությանը, քննարկել փաթեթի 14-րդ էջի առաջադրանքները