
Հեռավար ուսումնական գործունեության երրորդ օրն ընթացել է համապատասխան աշխատակարգի։
Առցանց գործունեությունն իրականացվել է Teams հարթակում։
3․4 դասարանի 28 սովորողներից 21-ը ներկա են եղել տեսադասին։
Տեսադասը տևել է 10։00-13։50՝ 10 րոպե ընդմիջումներով։
Իրականացվել են մայրենիի, մաթեմատիկական գործունեության, անգլերենի, երաժշտության + երգի պարապմունքներ։
Այն սովորողները, ովքեր տեխնիկական կամ այլ պատճառներով չեն կարողացել միանալ տեսադասերին, շաբաթվա գործունեությունը ներկայացնելու են բլոգային պատումների տեսքով։
Մայրենի
«Խնկոյանական օրեր» նախագծի շրջանակում կատարվել է Ճպուռն ու մրջյունը ստեղծագործության ընթերցում, քննարկում։ Առաջադրանքների առցանց լրացման ամփոփ ֆայլերը կներկայացվեն բլոգային պատումներով՝ սովորողների անհատական բլոգներում։
Մաթեմատիկա
Իրականացվել է մաթեմատիկական փաթեթի առաջադրանքների առցանց լրացում, քննարկում։
Անգլերեն
Ունեցել ենք առցանց տեսադաս Անի Մրտեյանի հետ։
Նկարչություն + երգ
Կոմիտասյան երգերի ունկնդրմամբ՝ ստեղծել ենք քառամաս կոլաժներ։
Ունեցել ենք նաև Հայաստան-Ամերիկա տեսաлապ և զրուցել ենք մեր դասընկեր Արսեն Մկրտչյանի հետ ))