
Ժամանակահատված՝ նոյեմբերի 1-30։
Նպատակը՝ Սովորողների, նրանց ընտանիքների կրթահամալիրային (կրթական, ուսումնական) գործունեության միջոցով ֆիզիկական և մեդիա միջավայրում հասանելի (հրապարակային), հասկանալի (ընկալելի) դարձնել կրթահամալիրի գործունեությունը, պատմությունը, մանկավարժական մոտեցումները (մեր այլընտրանքը):
Խնդիրները՝
- Անհրաժեշտ տեղեկություններ (ինֆորմացիա) հավաքելու հմտությունների զարգացում
- Հետազոտական, վերլուծական կարողությունների ձևավորում ու զարգացում
- Ստեղծագործական երևակայության զարգացում
- Մեդիահմտությունների զարգացում (բլոգավարություն)
- Տեխնոլոգիական հմտությունների զարգացում
- Լրագրողական հմտությունների զարգացում
- Տեղեկատվական բնույթի տեքստի ընթերցանության ու քննարկման կարողությունների զարգացում:
Բլոգային պատումների փաթեթ
- Ուսումնական ճամփորդություններ
Նոյեմբերի 12
Աշնանային թափառումներ Ջրվեժ անտառապարկում
Համերգ-ներկայացում - Ո՞վ է Մխիթար Սեբաստացին
Նոյեմբերի 15
Զրույց-քննարկում, ճանաչում - Մարզական հարթակում մարզիկ պապիկն է
Նոյեմբերի ․․․ - Սեբաստացիական յոթ հատկանիշ
Նոյեմբերի 18-19
Լրագրողական պրպտումներ - Չարաճճի Մխիթար Սեբաստացին
Նոյեմբերի 22
հորինուկների փաթեթ - Երբ հանդիպեցին Մխիթար Սեբաստացին և Աշոտ Բլեյանը
Նոյեմբերի 29
հորինուկների փաթեթ
Գործունեության կազմակերպում
Թթուդրեք
Նոյեմբերի 11
Ամփոփումը
- Նախապատրաստում (գնացուցակի կազմում, առևտուր, բանջարեղենային ուսումնասիրություններ, հանելուկներ, ասիկներ, խնդրագրքերի ստեղծում)
- Իրականացում (տոնական երգ ու պար, բանջարեղենային կերպարներ, աղաջրի պատրաստում)
- Ամփոփում (ռոդարիական հնարքների միջոցով առածանիի, պատմությունների, շուտասելուկների հորինում)
Հարիսայի ծես
Նոյեմբերի 27
Ափոփումը
Կրթական նորամուտներ, կրթական փոխանակումներ, ցուցահանդեսներ, ֆոտոցուցադրություններ, համերգներ, թատերական ներկայացումներ
- Երգում ենք Կոմիտաս
- Դաշնամուրային համերգ
Մարզատոներ, ֆլեշմոբեր
Ֆիզիկական միջավայրը՝ դասասենյակ-լաբորատորիա, խոհանոց-լաբորատորիա, դպրոց-պարտեզ, խանութ, ընտանիք, բնագիտության լաբորատորիա, սրահ, մարմնամարզական դահլիճ:
Մեդիամիջավայրը՝ դասարանական, սովորողի բլոգ, ենթակայք, կայք:
Անհրաժեշտ գործիքներ՝ անհատական նեթբուք-նոթբուք, ֆոտոխցիկ, տեսախցիկ, ձայնագրիչ, խոհանոցային պարագաներ (տախտակ, դանակ, փայտիկներ), գոգնոց, գլխարկ, նկարչական պարագաներ (գուաշ, ջրաներկ, վրձին, ջրաման), բանջարեղեն, բնագիտական գործիքներ, նյութեր և այլն ։
Ամփոփումը՝ սովորողների անհատական բլոգներում, դասարանական բլոգում, ենթակայքում, կայքում։