Համապատասխան նախագծի՝ Արևելյան դպրոցի «Իմացումի հրճվանք» ծրագրի երկրորդ տարվա սովորողները շուրջտարյա նախագծային ընթացքով հանդես են եկել ռադիո թողարկումներով։
Թողարկումներն ունեցել են տարատեսակ բովանդակություն։ Հաճախ դրանք զուգահեռվել են նախագծային ընթացքի հետ։
Ռադիո թողարկումներին մասնակցել են բոլոր սովորողները։ Կարծում եմ, որ դա կարևոր հանգամանք է ոչ միայն ծնողի, այլև , նախ և առաջ, սովորողի համար։ Նման մոտեցման արդյունքում սովորողները ձեռք են բերում հաղորդակցման հմտություններ, ավելի ու ավելի են սոցիալիզացվում և կարողանում են հաղթահարել խոսքայի որոշ դժվարություններ։ Վերջինիս մոտիվացիան այն է, որ ռադիո-թողարկումների ընթացքում նրանք դրսևորում են մեծ պատասխանատվություն․ առավել կենտրոնացած են, խուսափում են աղմուկից, չեն աղմկում ընկերների խոսքի ժամանակ, լսում են, դիտարկում, քննարկում ստացված արդյունքը՝ ստացվե՞ց արդյոք ձայնագրությունը, թե ոչ։
«Ժպտերեսիկներ» ռադիոյի բոլոր թողարկումները հրապարակվել են դասարանական բլոգում Արևելյան դպրոցի ենթակայքում, որից հետո՝ որոշ թողարկումներ տեղ են գտել նաև կրթահամալիրի կայքում։

«Ժպտերեսիկներ» ռադիոյի թողարկումները հրապարակված են համապատասխան բաժնում։