Արևելյան դպրոցի 2․4 դասարանում մաթեմատիկական իրականացվում է ամենօրյա գործունեությամբ։ Այն իր մեջ ներառում է բանավոր համրանք, չափումներ, կշռումներ, ամենամսյա ֆլեշմոբերի քննարկումներ և այլն։ Շաբաթական երկու անգամ իրականացվում է նաև ընտրությամբ գործունության ծրագիրը։

Ընտրությամբ գործունեություն

Ընտրությամբ գործունեության պարապմունքներն իրականացվում են շաբաթական երկու անգամ՝ դասավանդողների հաջորդական գրաֆիկով։ Ընտրությամբ գործունեության ընթացքում իրականացվում են չափումներ, հաշվումներ, սովորողները կազմում են խնդիրներ, անդրադառնում երկրաչափական պատկերներին և այլն։ Ընտրությամբ գործունեության ծրագրերը հրապարակված են դասավանդողների բլոգներում։

Մաթեմատիկական փաթեթներ
Կիրառվում են Լուսինե Փաշայանի հրատարակած մաթեմատիկական գործունեության փաթեթները՝ նախատեսված երկրորդ դասարանի համար (5 մասով)։ Հիմքում ունենալով 2․4 դասարանի առանձնահատկությունը՝ փաթեթը խմբագրվել է դասվարի կողմից։ Այն համակարգվել է և ներկայացվել երկու մասով՝ ներառելով նաև 1-ին դասարանի համար նախատեսված մաթեմատիկականտարատեսակ գործունեություններ։ Փաթեթի հետ աշխատանքն իրականացվում է երկու տարբերակով՝ համակարգչային և թղթային՝ համապատասխան սովորողի նախընտրության կամ զուգահեռ տարբերակով։

Ֆլեշմոբեր
Ամենամսյա ֆլեշմոբերին մասնակցում է 10-15 սովորող։
Աշխատանքներն ստուգվում և հրապարակվում են դասարանական բլոգի համապատասխան բաժնում։
Ֆլեշմոբերի մասնակցության, կազմակերպման և ընթացքի մասին ներկայացրել ենք առանձին պատում։
Պետք է փաստեմ, որ հետաքրքիր են ընթանում խնդիրների քննարկումները դասարանում, հատկապես այն պարագայում, երբ սկսում ենք փոխել խնդրի պայմանները, թվերը՝ պահպանելով, իհարկե, հիմնական առանձնահատկությունները։ Խնդիրների քննարկումն առավել հետաքրքիր է դառնում, երբ այն առարկայական միջավայրում է իրականացվում, օրինակ՝ կենդանիներին վերաբերող խնդիրները՝ Ուսումնաան ագարակում, խոհանոցային գործունեությունը՝ խոհանոցում կամ իրենց ընդմիջման ընթացքում և այլն։

Երկրաչափական պատկերներ
Երկրաչափական պատկերների հետ աշխատանքն իրականացվում է առարկայական միջավայրում՝ սկսած դասարանից։ Իրենց սեղանից սկսած՝ որոշվում է, թե ինձ ձև, մեծություն, տեսք ունի այն։ Սահմաններն ընդլայնվում են մինչ դպրոցի բակ, տուն, ճամփոդական միջավայր։ Օրինակ, հիշելի է սովորողների զարմանքը, թե քանի անկյուն կար դասարանում։ Նրանց պատկերացմամբ անկյունները 4-ն են՝ կախված դասարանի քառակուսի մակերեսի հետ, բայց սյուների ծավալային դիրքերը խախտեցին այդ թվացյալ համաչափությունը։

Չափումներ
Առաջին չափումը եղել է մարդաչափությունը։
Սկսել ենք կշռումներից՝ գրանցելով տվյալները։ Այն օգտագործել ենք համեմատություններն առավել ամրապնդելու համար։ Սովորողները գրանցել են մեկը մյուսի տվյալները և կատարել համեմատումներ։
Իրականացվել է նաև պայուսակների, պայուսակներում առկա իրերի համեմատություն ըստ քաշի, ծավալի, տարողունակության և այլն։
Չափումներ են կատարվել դասարանում, բակում, տանը՝ օգտագործելով ձեռքի տակ եղած միջոցները։