
Մեկնում՝ սեպտեմբերի 11, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
Ժամը՝ 09:00-ին
Վերադարձ՝ նույն օրը, Սուրբ Երրորդության բակ
Ժամը՝ 18:00-20։00
Երթուղի՝
Աբովյան-Սևան-Գավառ-Մարտունի-Արծվանիստ-Վարդենիկ
Նպատակ`
հայրենագիտական ճամփորդություն, չրանոցային կուլտուրայի ուսումնասիրություն, արտադրական համատեղ աշխատանք չորանոցում (լոլիկի չրի պատրաստում), փորձի փոխանակում, համայնքի հետ կապերի ընդլայնում:
Երթուղու շրջանակներում այցելություն՝
- Կոթավանք (Ներքին Գետաշեն)
- Իշխանանց վանք (Վարդենիկ)
- Սուրբ Աստվածածին եկեղեցի (Վարդենիկ)
- Սուրբ Հովհաննես մատուռ
- Քարե ամրոց
Ընդհանուր նկարագրություն
- 09։00՝ մեկնում Սուրբ Երրորդության բակից
- 10։30՝ կանգառ Կոթավանքում
- 12։00՝ մուտք Վարդենիկ
- 12։00-15։00՝ նախագիծը՝ համապատասխան Գոհար Եղոյանի նախագծի
այցելություն «Սարերի բարիք» սոցիալական ձեռնարկության սառնարան և չորանոց, ծանոթություն ձեռնարկության հիմնադիր Արտուշ Խաչատրյանի հետ՝ ծանոթացում մշակաբույսերին, լոլիկի չրի պատրաստում, համագործակցության հաստատում, փոխայցի պայմանավորվածություն - 15։00-18։00՝ ընթացքը՝ համապատասխան Արմինե Մովսիսյանի նախագծի
15։00-ից ճանաչողական քայլարշավ դեպի Վարդենիկի ձոր (բլրային հատվածով)
Այցելություն՝ Իշխանանց վանք, Սուրբ Աստվածածին եկեղեցի, Սուրբ Հովհաննես մատուռ, Քարե ամրոց - Բրդուճային ընդմիջում
- Ուսումնահետազոտական քայլարշավ դեպի Վարդենիկ գետ (համապատասխան «Գետը համայնքում» նախագծի)
ծանոթացում Վարդենիկ գետին (անվան ստուգաբանությանը), ջրային պաշարի ուսումնասիրություն, հիմնախնդիրների, կարևոր տեղեկությունների արձանագրում
Անհրաժեշտ է ընդմիջման բրդուճներ, տաք հագուստ, բարձր տրամադրություն։
Արդյունքը՝ մասնակիցների բլոգներում լուսանկարների, տեսանյութերի, բլոգային պատումների տեսքով։