«Տիեզերք» ուսումնական նախագիծ
Իրականացման տևողությունը`շուրջտարյա։

Նպատակ

Բնական, կենսական (շրջակա) միջավայրի ճանաչում, խնամք, պահպանություն։

Խնդիրները

  • սովորողների աշխարհաճանաչողության զարգացում
  • բնական, կենսական միջավայրի ուսումնասիրություն
  • դիտումներ (դիտարկումներ) կատարելու, արդյունքները համադրելու հմտությունների զարգացում
  • աշխատանքային խմբերի ձևավորում (անհատական, խմբային, դասարանական)
  • ՏՀՏ միջոցների, համակարգչային ծրագրերի կիրառման հմտությունների զարգացում
  • ստեղծագործական մտքի, երևակայության զարգացում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • աշխատանքային գործունեության արդյունքում ուսումնական նյութերի ստեղծում

Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ

Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)
Լեզվագործունեություն և շրջակա աշխարհ

  • ուսումնասիրել երկինքը դիտումների միջոցով օրվա տարբեր ժամերին՝ տանը և դպրոցում:
  • պատմել երկնքի մասին. Ինչպիսի՞ն է երկինքը, երբ ցերեկ է: Ինչպիսի՞ն է երկինքը, երբ գիշեր է: Կազմել բառակապեր: Ուշադրություն դարձնել բառ, բառակապ հասկացությանը: Պատումները ձայնագրել, ներկայացնել նկարաշարով:
  • ստեղծագործական աշխատանք ռոդարիական հնարքներով՝ հորինել հանելուկներ, ստեղծել նոր ու անսովոր բառակապեր, բառեր, փորձել բացատրել դրանք:

    Աշխատանք գրական ստեղծագործությունների հետ
  • ներկայացնել, բացատրել անհասկանալի բառերը:
  • հեքիաթը, ոտանավորը նկարել որպես՝
    պատմություն-նկար
    հատված-նկար
    նախադասություն-նկար
  • ստեղծագործական աշխատանք ռոդարիական հնարքներով
    երևակայական պատմություններ երկնային մարմինների մասին
    Իմ մոլորակը, Իմ քաղաքը, Իմ բակը՝ անհատական աշխատանքներ

Կերպարվեստ, տեխնոլոգիա և մեդիատեխնոլոգիա

  • նկարել մեր տեսած երկինքը, իսկ որպես նախագծի ամփոփում՝ տիեզերքը: Աշխատել գուաշով և ջրաներկով:
  • հաջորդ քայլը համակարգչային Paint ծրագրով աշխատել: Յուրացնել հիմնական գործիքների ֆունկցիաները, կարողանալ պահպանել աշխատանքները համակարգչում:
  • նկարել երկնային մարմինները՝ արև, լուսին:
  • նկարել գիշեր, ցերեկ, և որպես նախագծի ամփոփում՝ նկարել տիեզերքը:
  • դիտել ուսումնական մուլտֆիլմ աստղագիտության մասին:

Մաթեմատիկական գործունեություն

  • Էլեկտրոնային առաջադրանքներ Smart notebook ծրագրով առարկաների տարածական առնչությունների վերաբերյալ ( վերև-ներքև, առաջ-ետ, աջ-ձախ, բարձր-ցածր, մոտ-հեռու, ներս-դուրս, վրա-տակ, միջև-մեջտեղը, մեծ է, փոքր է, հավասար է): Առաջադրանքները կազմվում են արևի, լուսնի, աստղերի, ամպերի պատկերներով:

Ուսումնական ֆիլմեր