
Օր՝ մարտի 23
Նպատակ
- սովորողի երաժշտական նախասիրությունների բացահայտում
- դասընկերների երաժշտական նախասիրությունների ճանաչում, ուսումնասիրում, գնահատում
Գործունեության ոլորտներ
- Երաժշտություն
- ՏՀՏ
Գործողությունների նկարագրություն
Սովորողները հավաքում են իրենց սիրելի երգերի փաթեթը՝ համապատասխան յութուբյան հղումների։ Երգերի քանակը չպետք է գերազանցի հինգը։
Դասընկերները, այցելելով միմյանց բլոգներ, ուսումնասիրում են մեկը մյուսի երաժշտական փաթեթները։
Դասվարը հրապարակում է սովորողների երաժշտական փաթեթները։
Ամփոփումը՝ հղմամբ: