«Տիեզերք» ուսումնական նախագիծ:
Իրականացման տևողությունը` ուսումնական մեկ շրջան

Նպատակը՝
Բնական, կենսական (շրջակա) միջավայրի ճանաչում, խնամք, պահպանություն։

Խնդիրները`
• սովորողների աշխարհաճանաչողության զարգացում,
• բնական, կենսական միջավայրի ուսումնասիրություն,
• դիտարկումներ կատարելու, դրանք համադրելու, վերլուծելու, քննարկելու, մեկնաբանելու, եզրակացություններ անելու ունակությունների ձևավորում և զարգացում,
• տեխնոլոգիական հմտությունների զարգացում, կիրառում, ցուցադրում,
• աշխատանքային գործունեության արդյունքում ուսումնական նյութերի ստեղծում:

Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ
• Ֆրանս. ժող. հեքիաթ «Ճանապարհորդություն դեպի լուսին»,
• «Արև», «Լուսին», «Աստղեր», «Ինչու՞ է երկինքը կապույտ»,
• «Արևքուրիկ» ընթերցարանից։

Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)
Լեզվագործունեություն և շրջակա աշխարհ՝
• ուսումնասիրել երկինքը դիտումների միջոցով օրվա տարբեր ժամերին՝ տանը և դպրոցում,
• պատմել երկնքի մասին՝ ինչպիսի՞ն է երկինքը, երբ ցերեկ է, ինչպիսի՞ն է երկինքը, երբ գիշեր է (կազմել բառակապեր, ուշադրություն դարձնել բառ, բառակապ հասկացությանը, պատումները ձայնագրել, ներկայացնել նկարաշարով),
• ստեղծագործական աշխատանք ռոդարիական հնարքներով՝ հորինել հանելուկներ, ստեղծել նոր ու անսովոր բառակապեր, բառեր, փորձել բացատրել դրանք,

Աշխատանք գրական ստեղծագործությունների հետ՝
• ներկայացնել, բացատրել անհասկանալի բառերը,
• գրական ստեղծագործությունները յուրացնել խաղ-բեմականացման միջոցով,
• հեքիաթը, ոտանավորը նկարել որպես՝
— պատմություն-նկար
— հատված-նկար
— նախադասություն-նկար


Կերպարվեստ, տեխնոլոգիա և մեդիատեխնոլոգիա
• նկարել մեր տեսած երկինքը, իսկ որպես նախագծի ամփոփում՝ տիեզերքը (աշխատել գուաշով և ջրաներկով),
• համակարգչային Paint ծրագրով աշխատել (յուրացնել հիմնական գործիքների ֆունկցիաները, կարողանալ պահպանել աշխատանքները համակարգչում)
• նկարել երկնային մարմինները՝ արև, լուսին,
• նկարել գիշեր, ցերեկ, և որպես նախագծի ամփոփում՝ նկարել տիեզերքը,
• դիտել ուսումնական մուլտֆիլմ աստղագիտության մասին:

Մաթեմատիկական գործունեություն՝
Էլեկտրոնային առաջադրանքներ Smart notebook ծրագրով առարկաների տարածական առնչությունների վերաբերյալ՝ վերև-ներքև, առաջ-ետ, աջ-ձախ, բարձր-ցածր, մոտ-հեռու, ներս-դուրս, վրա-տակ, միջև-մեջտեղը, մեծ է, փոքր է, հավասար է (Առաջադրանքները կազմվում են արևի, լուսնի, աստղերի, ամպերի պատկերներով):

Ուսումնասիրության թեման՝ Տիեզերք, մոլորակներ, Երկիր մոլորակ:

Ուսումնական գործունեության ոլորտները՝
1. Մաթեմատիկա
Իրական տվյալներով կազմել խնդիրներ՝ օգտագործելով չափման միավորներ և բազմանիշ թվեր:
Թեմային վերաբերող զանազան հարցեր գրել, պատասխաններ փնտրել, հանելուկներ կազմել, պատմություններ հորինել:
2. Ես և շրջակա աշխարհը
Դիտարկումներ, դիտումներ (արև, աստղեր, լուսին), տվյալների գրանցում, տեղեկությունների որոնում համացանցից հետևյալ թեմաներով.
• արեգակնային համակարգ
• Երկիր մոլորակ
• օրացույց (ամենատարբեր, ամենահնարավոր)
3. Տեխնոլոգիա
Արեգակի դիտումների համար յուրաքանչյուրը հատուկ ակնոց է պատրաստում, խմբով պատրաստում են մեծ մոլորակ (մանուկների մոլորակ) և ձևավորում ՝ օտագործելով տարբեր նյութեր:


Նախագծի արդյունքում՝ սովորողները ամբողջացնում ու ավելացնում են իրենց ունեցած ինֆորմացիան տիեզերքի, Երկիր մոլորակի մասին: Աշխատում են ստեղծագործական հնարքներով: Ստեղծում են էլեկտրոնային ընթերցարաններ, որոնք հրապարակվում են բլոգում, ենթակայքում:
Նախատեսվող ուսումնական ճամփորդություն՝ կրթահամալիրի Աստղացուցարան, Բյուրականի Աստղադիտարան:

Ուսումնական ֆիլմեր՝

Տիեզերք

Ինչո՞ւ է տիեզերքը մութ

Մոլորակների խաչմերուկը

Վեներա մոլորակը

Մերկուրի մոլորակը

Երկիր մոլորակի պտույտը Արեգակի շուրջ

Աստղագիտություն ամենափոքրերի համար

Նասայի ուղիղ եթերները

Աղբյուրը՝ Անահիտ Հարությունյանի բլոգ։