
Ուսումնական նախագծի մեդիափաթեթ կրտսեր դպրոցի 3-րդ դասարանների համար։
«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» ստուգատեսը կրթահամալիրի ուսումնական օրացույցով նախատեսվում է նոյեմբերին՝ սկսած 2009 թվականից։ 2019թ. տոնը նոյեմբերի 4-15-ին է։
Նպատակը՝ Սովորողների, նրանց ընտանիքների կրթահամալիրային (կրթական, ուսումնական) գործունեության միջոցով ֆիզիկական և մեդիա միջավայրում հասանելի (հրապարակային), հասկանալի (ընկալելի) դարձնել կրթահամալիրի գործունեությունը, պատմությունը, մանկավարժական մոտեցումները (մեր այլընտրանքը):
Ֆիզիկական միջավայրը՝ դասասենյակ-լաբորատորիա, խոհանոց-լաբորատորիա, դպրոց-պարտեզ, խանութ, ընտանիք, բնագիտության լաբորատորիա, սրահ, մարմնամարզական դահլիճ:
Մեդիամիջավայրը՝ դասարանական, դասավանդողի, սովորողի բլոգ, ենթակայք, կայք:
Անհրաժեշտ գործիքներ՝ անհատական նեթբուք-նոթբուք, ֆոտոխցիկ, տեսախցիկ, ձայնագրիչ, էլեկտրոնային գրատախտակ (պրոյեկտոր), խոհանոցային պարագաներ (տախտակ, դանակ, փայտիկներ), գոգնոց, գլխարկ, նկարչական պարագաներ (գուաշ, ջրաներկ, վրձին, ջրաման), բանջարեղեն, բնագիտական գործիքներ և նյութեր:
3-րդ դասարան
Խնդիրները՝
- Անհրաժեշտ տեղեկություններ (ինֆորմացիա) հավաքելու հմտությունների զարգացում
- Հետազոտական, վերլուծական կարողությունների ձևավորում ու զարգացում
- Ստեղծագործական երևակայության զարգացում
- Մեդիահմտությունների զարգացում (բլոգավարություն)
- Տեխնոլոգիական հմտությունների զարգացում
- Տեղեկատվական բնույթի տեքստի ընթերցանության ու քննարկման կարողությունների զարգացում:
Նախագծի ընթացքում նախատեսվում է (ակնկալիքներ, արդյունքներ)
Պատումներ, ուսումնասիրություններ, հարցազրույցներ, ռադիոնյութեր
- Ո՞վ է Մխիթար Սեբաստացին
- Ո՞վ է իսկական սեբաստացին
- Իմ ընտանիքի սեբաստացիները (ուսումնասիրություն)
- Պատմում ու ներկայանում են սեբաստացի ծնողները
- Հանելուկ-հանմանելուկ. գուշակիր ո՞վ է (ճանաչում են ամենասեբաստացիներին)
Վարպետության դասեր (ծնողներ, դասավանդող մասնագետներ, ավագ սեբաստացիներ)
Թթուդրեք
- Նախապատրաստում (գնացուցակի կազմում, առևտուր, բանջարեղենային ուսումնասիրություններ, հանելուկներ, ասիկներ, խնդրագրքերի ստեղծում)
- Իրականացում (տոնական երգ ու պար, բանջարեղենային կերպարներ, աղաջրի պատրաստում)
- Ամփոփում (ռոդարիական հնարքների միջոցով առածանիի, պատմությունների, շուտասելուկների հորինում)
Հարիսայի ծես
Կրթական նորամուտներ, կրթական փոխանակումներ, ցուցահանդեսներ, ֆոտոցուցադրություններ, համերգներ, թատերական ներկայացումներ
- Երգում ենք Կոմիտաս
- Դաշնամուրային համերգ
Մարզատոներ, ֆլեշմոբեր
- Հեծանվային ֆլեշմոբ
Հարիսայի ծես, թթվի համտես
Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ
Երաժշտական, պարային ստեղծագործություններ
- Հոպ թըռի
- Փափուռի
- Արևը կայնե կեսօր
- Հախչա-հուխչա
- Էջմիածնի պար
- Լորկե
Այլ (ֆիլմ, մուլտֆիլմ, տեսադաս, հոդված…)
Ընթերցում ու քննարկում են
- «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. ինչպես սկսվեց ամեն ինչ (հարցազրույց ԿԳՆ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ)
- Կրթահամալիրի տնօրենի օրվա գիրը
Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)
Սովորողները, օգտվելով տեղեկատվական տարբեր աղբյուրներից, ծանոթանում են Մխիթար Սեբաստացի գործչին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ստեղծման պատմությանը: Ընթերցում-քննարկումներ (նաև՝ առցանց) են կազմակերպվում վերը նշված թեմաների շուրջ: Սովորողները տարբեր ուսումնասիրություներ են անցկացնում ընտանիքում, կրթահամալիրում, հարցազրույցներ են վարում, ռադիոնյութեր են պատրաստում, որտեղ ներկայացնում են ամենասեբաստացիներին, սեբաստացու այսօվա կերպարի մասին ունեցած իրենց պատկերացումները: Ծնողները, մասնագետ դասավանդողները, ավագ սեբաստացիները վարպետության դասեր են անցկացնում՝ կրտսեր դպրոցականներին փոխանցելով իրենց մասնագիտական հմտությունները: Ծնող ու սովորող մասնակցում են համերգների, ցուցահանդես-ցուցադրությունների, որտեղ ներկայացնում են իրենց աշխատանքները, ունեցած ձեռքբերումները: Ուսումնասիրության արդյունքները, իրենց պատումները, հարցազրույցները պարբերաբար հրապարակվում են բլոգում, ենթակայքում, կայքում:
Թթուդրիկի ամենամյա ավանդական ծեսը խորհրդանշական է: Այն ուսումնական գործունեություն է և ընդգրկում է գործունեության գրեթե բոլոր ձևերը:
Մաթեմատիկայի, մայրենիի, օտար լեզուների դասաժամերի այդ օրերի թեման թթուդրիկի ծեսն ու դրան պատրաստվելն է: Մինչ թթուդրիկին անցնելը թթվի բաղադրատոմսեր են հավաքում, հրապարակում: Միասին անհրաժեշտ գնացուցակ են կազմում: Սովորողները բաժանվում են խմբերի, որտեղ յուրաքանչյուր խումբ ստանում է կոնկրետ հանձնարարություն: Մի խումբը կարող է մուտքագրել թթուդրիկի համար անհրաժեշտ պարագաների ու մթերքի (բանջարեղենի) ցանկը: Կարող են առանձին ցուցակներ կազմել կգ-ով, հատով, տուփով գնվող ապրանքների համար: Մյուս խումբը հաշվում է անհրաժեշտ գումարի չափը: Առևտրից հետո կարող են համեմատել առևտրից առաջ ու հետո կազմված գնացուցակները, համեմատել դրանք, գտնել տարբերությունները:
Խոհանոցային գործունեության արդյունքում բանջարեղենային տարբեր կերպարներ են ստանում, որոնք դառնում են թատերական, տիկնիկային ներկայացումների հերոսներ: Այս ընթացքում սովորած երգերով ու պարերով մեկնարկում է թթուդրիկը: Թթուդրիկի թեման շարունակվում է լեզվագործունեության ընթացքում: Ռոդարիական հնարքների կիրառմամբ սովորողները հորինում են թթվային ասելուկներ, հանելուկներ, շուտասելուկներ, ամենաանսպասելի պատմություններ, մասնակցում են առցանց քննարկումների:
Սովորողները մասնակցում են տարբեր ցուցադրությունների, համերգների՝ ներկայացնելով իրենց աշխատանքները:
Մարզատոները, հեծանվային ֆլեշմոբերը պարբերաբար անցկացվում են կրտսեր դպրոցներում: Կրթահամալիրի տոնին էլ դասարանները ներկայանում ու ներկայացնում են իրենց մարզական կարողությունները:
Օգտակար հղումներ՝
Աղբյուրը՝ Անահիտ Հարությունյանի բլոգ։