Մուտքը «Մուտքի ճամբար»․ օր առաջին

Լեզվագործունեություն, մանկական ստեղծականություն․
պատասխանատու՝ Մարիետ Սիմոնյան

Սկսվեց հաջորդ փուլը։ Պատասխանատվության աստիճանն ավելի է մեծանում։ Յուրաքանչյուր օր նոր բացահայտում է․ ճանաչում ենք, սովորում, ընկալում կամ հակադրվում, բացահայտում առանձնահատկություններ, որոնք մինչ այդ մեզ համար անհասկանալի էին կամ, ուղղակի, չէինք էլ տիրապետում դրանց։ Փուլային անցման այս համակարգը յուրաքանչյուրիս ինքնաբացահայտման հնարավորություններ է տալիս․ մենք ճանաչում ենք մեզ՝ դիտելով մեզ կողքից։ Հենց բլոգային ուսուցման համակարգը ստեղծեց մի դաշտ, որտեղ նախ և առաջ ինքնակազմակերպվում ես, և քո աշխարհը չի սահմանափակվում միայն քեզանով։ Դու մտնում ես վիրտուալ դաշտ, որը քո իրականության անդրադարձն է։
Առաջին օրն անցավ համապատասխան ծրագրի, որը բավականին կանոնակարգված է։ Մեզ դիմավորեց «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարի պատասխանատու Տաթև Բլեյանը, ով ամբողջ ընթացքում ուղեկցեց մեզ։
Հանդիպումներ ունեցանք Մարինե Մկրտչյանի, Մարիետ Սիմոնյանի, Շողիկ Պողոսյանի, Նաիրա Հարությունյանի հետ։ Շաբաթը գերհագեցած կլինի, վստահ եմ, լավագույն ամփոփմամբ՝ Արատեսյան ճամբարում։ Դե, առա՛ջ դեպի նպատակ։
Ստորև՝ այսօրվա ամփոփ ֆոտոշարքը, բուսաբուծության լաբարատորիայի և երաժշտության սեմինար-պարապմունքի տեսանյութերը․

Պատերից այն կողմ՝ ավելի մոտ բնությանը։
Բուսաբուծության լաբարատորիա․
https://www.youtube.com/watch?v=dza9L12NXOQ&t=21s


Ակունքներում․․․
Ժողովրդական օպերա՝ «Ժնջիլ, ժնջիլ» ։
https://www.youtube.com/watch?v=s2MxIOz6stE&fbclid=IwAR2pf_qiSnYOp6mQIqCc2KBTKKFIgFTds3h0_3PqFJivVF6vM04po-CcZBM

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s