
Ողջու՜յն, արդեն իսկ մեծ իմ ընկեր։
Հավե՜ս ամառվա համար քեզ ուղարկում եմ աշխատանքային փաթեթ:
Կարդա, կատարիր աշխատանքները:
Իսկ եթե կլինեն հարցեր, չմոռանաս նաև ընկեր Անահիտի մասին: Չէ՞ որ դու արդեն տեղափոխվում ես 4-րդ դասարան:
Դե ինչ, խենթուկ, մաղթում եմ քեզ խե՜նթ, անակնկալներով լի ամառ։
Գնացի՜՜՜՜նք …
Ընթերցանության նյութեր
- Հազարան հավք
- Ջանի Ռոդարի․ Երկնագույն նետի ճանապարհորդությունը
- Ջաննի Ռոդարի․ Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում
- Աստրիդ Լինդգրեն․ Երեք վիպակ Մանչուկի ու Կառլսոնի մասին
- Աստրիդ Լինդգրեն․ Էմիլը Լյոնեբերգիայից
- Աստրիդ Լինդգրեն․ Երկարագուլպա Պիպին_
- Էրիխ Ռասպե․ Բարոն Մյունխհաուզենի զարմանալի արկածները
- Ալան Ալեքսանդր Միլն․ Վինի Թուխը և բոլորը-բոլորը
- Դոնալդ Բիսեթ․ Հեքիաթներ
- Կարլո Կոլլոդի․ Պինոքիոյի արկածները
- Ռոբերտ Լուիս Սթիվենսոն․Գանձերի կղզին
- Հեքիաթներ երեք վերջաբանով
- Օսկար Ուայլդ․ Եսամոլ հսկան
- Ռուբեն Մարուխյան․ Չիկարելիի արկածները
- Մարկ Տվեն․ Թոմ Սոյերի արկածները
- Լայամ Ֆրենկ Բաում․ Օզի կախարդը
- Հովհաննես Թումանյան․ Բզեզի դպրոցը
- Անբախտ վաճառականները
- Ջեմս Գրինվուդ․ Փոքրիկ շրջմոլիկը_
- Սերո Խանզանդյան․ Քարանձավի բնակիչները
Կարդա վերը նշված գրքերից կամ ստեղծագործություններից՝ ընտրելով քո ցանկությամբ:
Ընթերցածդ նյութերից երկուսը ներկայացրո՛ւ հետևյալ ուղղություններով՝
- Ինչի՞ մասին էր:
- Ովքե՞ր էին հերոսները:
- Ամենահետաքրքիր, ամենազարմանալի դրվագը, արարքը ներկայացրո՛ւ նկարի (paint ծրագրով) տեսքով ու համառոտ պատմի՛ր:
- Դուրս գրի՛ր ամենահետաքրքիր մտքերը:
- Ի՞նչ սովորեցիր այս գրքից կամ պատմությունից:
- Գիրքը կամ պատմությունը քեզ դո՞ւր եկավ, ինչպե՞ս կներկայացնես այս գիրքը կամ պատմությունը, որ քո ընկերներն էլ ցանկանան այն կարդալ:
Այս հարցերի պատասխանները ներկայացրո՛ւ ռադիոնյութի կամ տեսանյութի տեսքով:
Մաթեմատիկա
Մաթեմատիկական առաջադրանքներ
- Անցնելով հղմամբ՝ կգտնես շա՜տ հետաքրքիր գիրք տետր:
Ամռան ընթացքում, որքան կհասցնես, աշխատիր այս գիրք տետրով:
Կարծում եմ, որ այս խաղային փաթեթով շա՜տ հավես կաշխատես:
«Ուրախ լողափ»
Եթե ունես բակում լողավազան կամ զբաղվում ես լողով, տեսանյութի միջոցով ներկայացրո՛ւ:
Էլ չասեմ ծովափնյա հանգստի մասին:
Փորձիր նաև հետաքրքիր ջրային խաղեր խաղալ ընտանիքիդ անդամների հետ:
«Վարդավառ» կամ ջրատոն ընտանեկան նախագիծ
Հուլիսի 24
Տեսանյութի կամ լուսանկարների շարքով ներկայացրո՛ւ տոն օրդ։
Ընտանեկան խոհանոց
- Ընտրի՛ր որևէ միրգ, պատրաստի՛ր և տեսանյութի միջոցով ներկայացրո՛ւ չրի ընտանեկան բաղադրատոմս։
- Քո ամենասիրելի մրգային կամ բանջարեղենային աղցանը պատրաստի՛ր և տեսանյութի միջոցով ներկայացրո՛ւ:
- Մրգեր կամ բանջարեղեն դասավորելով՝ փորձի՛ր ստանալ որևէ հայտնի աշխատանք:
Ստացված արդյունքը նկարի՛ր և ուղարկի՛ր։
Բակային խաղեր
- Ծանոթացի՛ր այս ազգային-բակային խաղերին:
Առաջարկի՛ր նաև քո խաղը: - Խաղա՛ և տեսանյութով ներկայացրո՛ւ դրանցից մեկը։
Ընտանեկան ճամփորդական նախագծեր
Էլ ի՞նչ ամառ առանց ընտանեկան ճամփորդությունների:
Ներկայացրո՛ւ ճամփորդություններից որևէ մեկը տեսանյութի կամ լուսանկարների միջոցով։
Ճամփորդական ուղեցույց՝ Եկեք մոլորվենք Հայաստանում… (Իվետա Ջանազյանի նախագիծը)
Ծնողի ընթերցարան
Առաջարկում եմ ընթերցել:
Մարիա Մոնտեսորի՝
- Մարիա Մոնտեսորիի տասնինը պատվիրանները ծնողներին
- Երեխայի տունը
- Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում
Ջոն Հոլթ՝
Աիդա Պետրոսյան`
Արդյունքում՝
Բոլոր տեսակի ուսումնական նյութերը ( տեսաֆիլմերի հղումներ, լուսանկարներ, ձայնանյութեր) հրապարակվում եք անհատական բլոգներում, ուղարկում ընկեր Արմինեին և ընկեր Անահիտին հետևյալ հասցեներով՝ Armine.Movsisyan@mskh.am, Anahitgevorgyan@mskh.am