
Օր՝ հունիսի 14-16
Ժամը՝ 11:00-13:00
Հանդիպման վայր՝ Արևելյան դպրոց-պարտեզ
Մասնակիցներ՝ Քոլեջի, Արևելյան դպրոցի 5 տարեկանների խմբի սովորողներ
Նպատակ՝ ճամբարային հանդիպումներ 5տ խմբի սովորողների հետ
Նկարագրություն՝ ճամբարային գործունեությունն իրականացվելու է Արևելյան դպրոցի բացօթյա տարածքում:
Քոլեջից ուղեկցում և ճանապարհում է պատասխանատուն:
Արևելյան դպրոցի սովորողները միանում են Արևելքի բակում:
Պատասխանատու՝ Արմինե Մովսիսյան
Օրակարգ
Հունիսի 14
- ճամբարականների դիմավորում
- երաժշտական դադար Մարինե Ոսկանյանի հետ
«Արևների շարք»,«Պզան, պզան» - շրջայց Արևելյան դպրոցի միջավայրում
- «Բարև , ես եմ..» (ծանոթացում, զրույց-քննարկում)
Թեմատիկ ընդգրկումը՝
Ես գիտեմ, որ…
Իմ երազանքը…
Եթե կարողանում եմ … - Նկարչական գործունեություն
- ճամբարականների ճանապարհում
Հունիսի 15
- ճամբարականների դիմավորում
- մարզական գործունեություն
- լող
- հեծանվավարություն
- ճամբարականների ճանապարհում
Հունիսի 16
- ճամբարականների դիմավորում
- շրջակա միջավայրի խնամքի աշխատանքներ
ծաղիկների խնամք - կավագործություն
Մայր դպրոցի բրուտանոց - ճամբարականների ճանապարհում
Անհրաժեշտ իրերի ցանկ
- ուսապարկ
- արևային գլխարկ
- հիգիենայի պարագաներ՝ ախտահանիչ միջոց, դիմակ, թաց և չոր անձեռոցիկներ
- անհատական ջրի շիշ
- լողի պարագաներ՝ լողազգեստ, լողաթափ, սրբիչ, ջրային գլխարկ (աղջիկներին), ջրային ակնոց
Մասնակիցների ցանկ
Արդյունքը կհրապարակվի մեր դասարանական բլոգում, դասարանական խմբում։