Հունիսյան ճամբարի ընթացքում անընդհատ են հետաքրքիր հանդիպումները:
Ճամբարային առաջին շաբաթվա ընթացքում Արևելյան դպրոցը հյուրընկալել էր «Առաքելություն Հայաստան» հասարակական, բարեգործական կազմակերպության անդամներին։
Հանդիպմանը մասնակցում էին Արևելյան դպրոցի «Զար զընգը» և «Ժպտերեսիկներ» ջոկատների ճամբարականները:
Հյուրերը ճամբարականներին ներկայացրեցին ականների, դրանց կիրառման, վտանգների , տեսակների մասին սահիկաշար:
Հատկապես կարևոր էր անվտանգության կանոնների մասին զրույց-քննարկումը:
Զրույց քննարկումից հետո ճամբարականները դիտեցին տեղեկատվական ֆիլմ։

Կից՝ Ֆեսբուքյան ուղիղ եթեր: