
«Հանրային աուդիտ» նախագիծն իրականացվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:
Համապատասխան Արևելյան դպրոցի ուղեցույցի՝ դիտարկում ենք մարդկային ռեսուրսները՝ նախագծերի մասնակցած սովորողներ, մանկավարժական աշխատողներ:
Պետք է փաստենք, որ նման ուսումնասիրությունը հարաբերական է ստացվում, քանի որ դասարաններում ներկա սովորողների թիվն անընդհատ տատանվում է:
Համավարակի տարածման պայմաններում անընդհատ են բացակայող սովորողները:
Ֆիզիկական միջավայրից զատ՝ կրթահամալիրում ուսումնական գործունեությունը կազմակերպվում է նաև հեռավար հարթակում:
Այդ պարագայում սույն ուսումանսիրությունն ունենում է հետևյալ ճյուղավորումը.
- Ֆիզիկական միջավայր
- հեռավար ուսուցմամբ սովորողներ, դասավանդողներ
- ընտանեկան դպրոց
- առկա-հեռավար համակցված ուսուցում
Ըստ այդ, նախագծային ուսուցումն էլ ունի իր առանձնահատկությունները:
Արևելյան դպրոցի ենթակայքի, դասավանդողների, սովորողների բլոգների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թե՛ տարիքային, թե՛ գործնական առանձնահատկություններից ելնելով, դասարանական խմբերին բնորոշ են հետևյալ նախագծերը.
- Ճամփորդական նախագծեր
Հաճախադեպ են 4-5-րդ դասարանների սովորողների խմբերում:
Սա հատկապես վերաբերում է գիշերակացով ճամփորդություններին:
Աստիճանական համակարգումը ներառում է 3-2 դասարանների սովորողներին, այնուհետև 1-ին դասարաններն ու 5 տարեկանների խմբերը:
Վերջիններիս ճամփորդական նախագծերն առավել սակավ են նախ և առաջ տարիքային առանձնահատկություններից ելնելով: Միանշանակ, որքան բարձրանում է տարիքային շեմն, այնքան բազմաբովանդակ և բաղմաճյուղ են ճամփորդական ուղղությունները: - Ծիսական նախագծեր
Ծիսական բովանդակություն ունեցող նախագծերին առավել մասնակից են են 2-3-րդ դասարանների սովորողների խմբերը:
Այս նախագծերում նկատի ենք ունեցել նաև երաժշտական, պարային նախագծերը:
Այն իրենից ենթադրում է նաև համագործակցային նախագծերի փաթեթ:
Այդ նախագծերին մասնակցությունը պարտադիր է տարիքային բոլոր խմբերի համար, սակայն կազմակերպման և իրականացման ծավալներն առավել ընդլայնվում են նշված խմբերում: - Ստուգատեսներ
Ստուգատեսային հարթակն առավել հարուստ է 5 տարեկանների խմբի գործունեությամբ:
Այն օրացուցային բովանդակություն ունի:
Յուրաքանչյուր հինգշաբթի 5տ գործունեության խմբերում իկրկանացվում են ստուգատեսային նախագծեր:
Արևելյան դպրոցում աշխատում են 46 դասավանդողներ:
նախագծերին դասավանդողների մասնակցությունը ունի հետևյալ ընդգրկումը.
- Դասարանական նախագծեր
Երբ դասավանդողը ինքն է կազմակերպում և իրականացնում նախագիծը - Համագործակցային նախագծեր
Դասավանդողը ստանում է առաջարկ, հրավեր իր դասարանով մասնակցել կրթահամալիրի այլ օղակի, այլ դպրոցի որևէ նախագծի - Անհատական նախագծեր
Երբ դասավանդողն ինքն է մասնակցում կրթահամալիրում իրականացվող որևէ նախագծի:
Դա հատկապես վերաբերում է ճամփորդական նախագխերին: