1. Սաուդյան Արաբիայում կանանց օրենքով արգելվում է ավտոմեքենա վարել:
  2. 2012թ-ին Չինաստանում ընդունեցին օրենք,ըստ որի երեխաները պարտավոր են հաճախ այցելել իրենց ծնողներին:
  3. Օրենքով,ցանկացած կետ կամ թառափ,բռնված Մեծ Բրիտանիայում,հանդիսանում է թագուհու սեփականությունը:
  4. Սամոայում կնոջ ծննդյան օրը մոռանալն անօրինական է:
  5. Թուրինում շների տերերը պարտավոր են իրենց շներին դուրս հանել զբոսնելու,ամենաքիչը օրական երեք անգամ:
  6. Հոնոլուլուում ( Հավայան կղզիներ) արգելվում է բարձր երգել մայրամուտից հետո:
  7. Ավստրալիայի Վիկտորիա նահանգում արգելվում է փոխել լամպը,եթե դուք որակավորված էլեկտրիկ չեք:
  8. Բանգլադեշում 15 տարեկանից բարձր երեխաներին կարող են ուղարկել բանտ, քննություներին արտագրելու համար:
  9. ԱՄՆ Ֆլորիդա նահանգում ամուսնալուծված կամ ամուրի կանանց արգելվում է կիրակի օրը ցերեկը թռչել պարաշյուտով:
  10. Շվեյցարիայում արգելված է ժամը 22-ից հետո քաշել զուգարանի ջուրը:
  11. Չինաստանում գոյություն ունի օրենք,համաձայն որի մարդը պետք է լինի խելացի,որպեսզի ընդունվի համալսարան:
  12. Ֆրանսիայում անօրինական է խոզին անվանել Նապոլեոն:  
  13. Կանադական Սամերսայդ քաղաքում արգելված է պարտքով ջուր տալ ու վերցնել: 
  14. Եթե կուբացու տունը հրդեհվում է, տանտիրոջը 3 օրով բանտ են նստացնում:
  15. Սահմանված արագությունը գերազանցելու համար տուգանքը Ֆինլանդիայում կախված է վարորդի եկամուտներից:
  16. Կանադական մի օրենք արգելում է ինքնաթիռ նստել, երբ այն արդեն օդում է:
  17. Անգլիայում գործող մի օրենք պարտավորեցնում է ֆերմերներին իրենց խոզերին խաղալիքներով ապահովել:
  18. Մեծ Բրիտանիայում չի կարելի Ամանորին թխվածքաբլիթներ ուտել։
    1644 թվականին Օլիվեր Կրոմվելն արգելել էր տոնել Ամանորը, քանի որ այն անիմաստ տոն էր համարել։ Արգելվել էին նաև տոնի հետ կապված տարբեր զարդարանքներ՝ այդ թվում նաև տոնական թխվածքաբլիթները։ Հետաքրքրականն այն է, որ մինչ այժմ այս օրենքը հերքող այլ օրենք չի գրվել, սակայն բոլորն ուտում են թխվածքաբլիթներ։
  19. Մեծ Բրիտանիայում չի կարելի կետերին ձեռքով դիպչել։
    Համարվում է, որ ծովում ապրող բոլոր կետերը, դելֆիններն ու մյուս ձկները թագուհուն են պատկանում, այդ պատճառով էլ արգելվում է դիպչել նրանց։
  20. Չինաստանում չի կարելի փրկել խեղդվող մարդուն։
    Բանն այն է, որ ըստ արևելյան փիլիսոփայության՝ դա համարվում է միջամտություն մարդու ճակատագրին։
  21. Իտալիայում չի կարելի աղավնիներին կերակրել։
    Վենետիկում աղավնիներին կերակրելու դեպքում ձեզ կարող են տուգանել։ Դա արվում է այն նպատակով, որ թռչունները չկեղտոտեն արձաններն ու մշակույթի կոթողները։
  22. Կանադայում չի կարելի միայն մանրադրամներով վճարել։
    Եթե տվյալ իրն ունի 10 կանադական դոլարից թանկ արժեք, ապա դուք չեք կարող միայն մանրադրամներով վճարել։ Այս օրենքն ընդունվել է 1985 թվականին։
  23. Թայլանդում չի կարելի կանգնել գումարի վրա։
    Թայլանդի փողոցներով քայլելիս պետք է շատ ուշադիր լինել, քանի որ այստեղ արգելվում է կանգնել մետաղադրամների ու թղթադրամների վրա, քանի որ դրանց վրա տարբեր հարգարժան թայլանդցիներ են պատկերված։