Վայրը՝  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզ

Մասնակիցներ՝
Արևելյան դպրոցի   3.1,  3.4 դասարաններ

Մեկնում՝ մայիսի 16, Արևելյան դպրոց
Վերադարձ՝ Արևելյան դպրոց, 13:30

Ճամփորդության պատասխանատուներ՝ Արմինե Մովսիսյան, Հռիփսիմե Առաքելյան

Նպատակ՝

  • Արևելք-Հարավ համագործակցային նախագծի իրականացում
    Համակարգումը՝ Մարինե Ոսկանյանի, Մարիամ Մխիթարյանի
  • Համբարձման ծեսի նախատոնակի իրականացում Հարավային դպրոցում
  • Բանավոր մաթեմատիկայի ստուգատես ճամփորդությամբ
  • Քաղաքային տրանսպորտից օգտվելու հմտությունների ձեռքբերում
  • Ճանաչողական քայլք Հարավային դպրոցից Արևելյան դպրոց
  • Շրջակա միջավայրի ուսումնասիրություն
  • Շրջակա միջավայրի մաքրություն, խնամք

Խնդիրներ՝

  • Գործունեության նախագծում և իրականացում
  • Գործունեության նախապատրաստում և հմտությունների զարգացում
  • Տեղեկությունների փնտրտուք-հավաքում՝ համապատասխան ուսումնասիրման ենթակա վայրերի (տես նախագծում՝ ստորև), դրանք համադրելու, հրապարակելու, գործնականում կիրառելու հմտությունների ձեռքբերում
  • Անհատական և թիմային աշխատանքի կարողությունների զարգացում
  • Շրջակա միջավայրի ճանաչում, ուսումնասիրում, գնահատում, խնամք։

Գործողությունների նկարագրություն՝

Նախապատրաստական փուլ՝

Սովորողները

Աշխատանքի ընթացքը՝

Սովորողները Հարավային դպրոց մեկնելու են քաղաքային տրանսպորտով: Իրենք են վճարելու անհրաժեշտ գումարը, դիտարկելու են քաղաքային տրանսպորտից օգտվելու կանոնները, ձեռք են բերելու հմտություններ, իրականացնելու ենք բանավոր մաթեմատիկայի ստուգատես ճամփորդությամբ:
Վերադարձին սովորողները իրենց ունեցած գումարով կատարելու են գնումներ (պաղպաղակ): Յուրաքանչյուրն ինքն է վճարելու իր կատարած գնումների համար՝ դիտարկելով ունեցած գումարի քանակը, վճարվող գումարը և մանրադրամի առկայությունը:

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Ջուր 1-2լ` անհատական շշով
  • Ընդմիջման բրդուճներ
  • Համապատասխան հագուստ (դասարանական շապիկներ, արևապաշտպան գլխարկ, հարմարավետ կոշիկներ)
  • Թաց և չոր անձեռոցիկներ, ախտահանիչ միջոցներ
  • Հարմար ուսապարկ՝ անհրաժեշտ իրերը մեջը դնելու համար
  • Աղբի տոպրակներ, ձեռնոց
  • Լուսանկարչական սարքեր
  • 500 դր գումար քաղաքային տրանսպորտից օգտվելու և գնումներ կատարելու համար
  • Բարձր տրամադրություն ))

Ամփոփումը
Արդյունքը
Ուղիղ հեռարձակում