
Մայիսյան 17-րդ հավաքի շրջանակում ծնողները
մեզ են փոխանցելու իրենց հմտությունները՝
անցկացնելով վարպետության դասեր սովորողների հետ:
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 3.4 դասարանի սովորողներ
Oր՝ մայիսի 13
Ժամանակահատված՝ 12:00-13:20
Վայր՝ դասարան լաբարատորիա
Հյուրը՝ Քրիստինե Աթաբեկյան
Թեման՝ Դեկորատիվ աշխատանք: Թռչնատառերի նկարազարդում սպասքի վրա
Նպատակ և խնդիրներ ՝
- բաց համագործակցություն ծնողական համայնքի հետ
- ստեղծագործական աշխատանքի իրականացում
- սովորողների նկարչական ունակությունների դիտարկում
- նկարչական հմտությունների զարգացում
- թռչնատառերի ուսումնասիրություն, նկարազարդում
- դեկորատիվ աշխատանքի իրականացում
- ապակյա սպասքի հետ աշխ
- ատանքի իրականացման հմտությունների ձեռքբերում, դիտարկում, զարգացում
Նախապատրաստական փուլ
Նախապես իրականացվել է համագործակցություն ծնող Լուսինե Մամիկոնյանի հետ, ում օգնությամբ սովորել ենք ստեղծել թռչնատառերի էսքիզներ՝ նախապես ուսումնասիրելով մանրանկարչության, գորգագործության , հայկական մշակույթի այլ տարրերի առանձնահատկությունները:
Ուղիղ հեռարձակումներ՝ 1, 2:
Նկարագրություն
- թռչնատառերի մասին զրույց քննարկում սովորողների հետ
- անդրադարձ նկարչական գործունեության առանձնահատկություններին
- անդրադարձ դեկորատիվ աշխատանքների ստեղծման ընթացքին, առանձնահատկություններին
- նկարազարդում ապակյա սպասքի վրա
- տեղեկատվություն աշխատանքների հետագա խնամքի վերաբերյալ
ներկերի չորացում՝ 3 օր
թրծում ջեռոցում (100 աստ. C, 30 րոպե)
Անհրաժեշտ գործիքներ
- շատ բարակ վրձիններ (թելի նման)
- ճերմակ հարթ ափսեներ (աձանց որևէ նախշի և անհարթության)
- համապատասխան ներկեր (ներկերը տրամադրում է ուսուցիչ-ծնողը՝ Քրիստինե Աթաբեկյանը)
Գործունեության ոլորտներ
- Նկարչական գործունեություն