
Մայիսյան 17-րդ հավաքի շրջանակում ծնողները
մեզ են փոխանցելու իրենց հմտությունները՝
անցկացնելով վարպետության դասեր սովորողների հետ:
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 3.4 դասարանի սովորողներ
Oր՝ մայիսի 10
Ժամանակահատված՝ 12:00-13:20
Վայր՝ դասարան լաբարատորիա
Հյուրը՝ Լուսինե Մինասյան
Թեման՝ Թռչնատառերի էսքիզների ստեղծում անվանատառերով
Նպատակ և խնդիրներ ՝
- բաց համագործակցություն ծնողական համայնքի հետ
- ստեղծագործական աշխատանքի իրականացում
- սովորողների նկարչական ունակությունների դիտարկում
- նկարչական հմտությունների զարգացում
- թռչնատառերի ուսումնասիրություն
- թռչնատառերի էսքիզների ստեղծում անվանատառերով
Նկարագրություն
- թռչնատառերի մասին զրույց քննարկում սովորողների հետ
- անդրադարձ նկարչական գործունեության առանձնահատկություններին
- անդրադարձ էսքիզ հասկացությանը
- սովորողների անվանատառերի դիտարկում բանավոր մաթեմատիկայի օգնությամբ
- թռչնատառերի էսքիզների ստեղծում անվանատառերով
Անհրաժեշտ գործիքներ
- սպիտակ թղթեր
- ստվերամատիտներ
- գունավոր մատիտներ
Գործունեության ոլորտներ
- Նկարչական գործունեություն
- բանավոր մաթեմատիկա