
Հեռավար ուսուցմամբ սովորողին ուղարկվում են աշխատանքները փաթեթներով՝ մեկամսյա գրաֆիկով։
Տեսանյութերը հրապարակվում են սովորողի բլոգում։
Ամսվա ավարտին կազմակերպվում է ևս մեկ ամփոփ հանդիպում, որի ընթացքում դասավանդողն ամփոփում է սովորողի կատարած մեկամսյա գործունեության փաթեթը՝ տրամադրելով նորը։
Ուսումնական ռեսուրսներ, առաջադրանքներ
Մաթեմատիկական գործունեություն
Կատարում ենք 106-119 էջերի առաջադրանքները:
Հայոց լեզու
Էջեր 60-70:
Ընթերցարան
Ընթերցի՛ր Դերենիկ Դեմիրճյանի «Պույ-պույ մկնիկը» ստեղծագործությունը։
Կատարիր առաջադրանքները (էջ 32-33)։
Անհրաժեշտության դեպքում օգտվիր Օնլայն բառարանից:
Ընթերցի՛ր Զատկի տոնի մասին՝ էջ 34:
Դիտիր նաև մուլտֆիլմը։
Ես և շրջակա աշխարհը
Դաս 4 և 5:
Մարսողություն: Մեզ կառավարող ուղեղը:
Կատարիր առաջադրանքները:
Պատմի՛ր տեսանյութի օգնությամբ, թե ինչ սովորեցիր:
Ներկայացրու նաև քո ամենասիրելի ուտեստները:
Նկարչական գործունեություն
Պատկերիր զատիկ միջատին բնության մեջ: Ահա նկարներ:
Փորձիր կիրառել Paint ծրագիրը։
Ընթացքում կարող ես լսել նաև Ռ. Հախվերդյանի այս կատարումը:
Տեխնոլոգիական գործունեություն
Դիտելով տեսանյութերը՝ ընտրիր զատկական թեմայով որևէ աշխատանք և պատրաստիր:
Շախմատ
Խաղանք շախմատ chess.am հարթակում :
Բարձրացրու խաղային մակարդակդ՝ մեկ աստիճանով:
Երաժշտություն
Սովորիր «Զարկ, բոլոճիկ» երգը և կատարիր՝ ներկայացնելով տեսանյութի օգնությամբ։
Պատմի՛ր նաև, թե ի՞նչ սովորեցիր Զատկի տոնի մասին:
Մարզական գործունեություն
Մարզվենք միասին: