
Հեռավար սովորողին ուղարկվում են աշխատանքները փաթեթներով՝ մեկամսյա գրաֆիկով։
Տեսանյութերը հրապարակվում են սովորողի բլոգում։
Ամսվա ավարտին կազմակերպվում է ևս մեկ ամփոփ հանդիպում, որի ընթացքում դասավանդողն ամփոփում է սովորողի կատարած մեկամսյա գործունեության փաթեթը՝ տրամադրելով նորը։
Ուսումնական ռեսուրսներ, առաջադրանքներ
Մաթեմատիկական գործունեություն
Կատարում ենք 84-90 էջերի առաջադրանքները:
Արդյունք
Հայոց լեզու
Էջեր 50-60:
Արդյունք
Ընթերցարան
Ընթերցի՛ր հովհ. Թումանյանի «Չարի վերջը» ստեղծագործությունը։
Կատարիր առաջադրանքները (էջ 21-24)։
Անհրաժեշտության դեպքում օգտվիր Օնլայն բառարանից:
Ընթերցի՛ր թռչունների ձագերի մասին, լրացրու առաջադրանքները (էջ 25):
Դիտիր նաև տեսաֆիլմը, մուլտֆիլմը։
Արդյունք
Ես և շրջակա աշխարհը
Թեմա 3: Մեր առողջությունը:
Ծանոթանալով թեմային՝ տեսանյութի օգնությամբ պատմիր, թե ինչ սովորեցիր:
Քո տիկնիկներից մեկը կարող է քեզ օգնել, որպեսզի նրա օգնությամբ ցույց տաս մարմնի կառուցվածքը:
Նկարչական գործունեություն
Պատկերիր մայրիկիդ՝ նկարի վրա գրելով նրա համար մարտիության բարեմաղթանք։ Փորձիր կիրառել Paint ծրագիրը։
Տեխնոլոգիական գործունեություն
Դիտելով տեսանյութերը՝ ընտրիր որևէ աշխատանք և պատրաստիր այն՝ նվիրելով մայրիկին:
Շախմատ
Խաղանք շախմատ chess.am հարթակում :
Երաժշտություն
Սովորիր «Տերընդեզ, դարմանը կես» երգը և կատարիր՝ ներկայացնելով տեսանյութի օգնությամբ։
Պատմի՛ր նաև, թե ի՞նչ գիտես Տյառնընդառաջի մասին:
Մարզական գործունեություն
Մարզվենք միասին: