
Ժամանակահատվածը՝ մարտի 28-ից ապրիլի 14
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 3/4 դասարանի սովորողներ
Նպատակը՝
- նախապատրաստվել Զատկական ծեսին, տոնավաճառին
- ստեղծել անհատական ածիկամաններ՝ մեր իսկ նախընտրած իրերից
- ուսումնասիրել, հետազոտել և պարզել, թե որքա՛ն ժամանակում է աճում ածիկը, ինչպես պետք է խնամել, դիտարկել ընթացքը
- զարգացնել սովորողների դիտարկելու, հետազոտելու, խնամելու կարողությունները
- անհրաժեշտության դեպքում դիտարկել առցանց հարթակում առկա տեղեկատվությունը և զուգակցել անհատական գործունեության հետ
Անհրաժեշտ պարագաներ՝
- ածիկը ցանելու համար հարմար պարագա՝ ամաններ, խաղալիքներ, պլաստիկե, ապակե թափոններ, հարմար կոշիկ (այո-այո, կոշիկ, որը տարածականորեն ազատ է և չեք հագնում) և այլն
- գարի, ցորեն, ոսպ՝ ըստ նախընտրության
- բամբակ և ջուր
Գործունեության իրականացման ընթացքը
Սովորողները դիտում են ածիկ ցանելու, խնամքի մասին տեսանյութ: Զրուցում են ընտանիքի անդամների հետ, տեղեկանում ընտանեկան ածիկացանի մանրամասներին:
Դասարանում ածիկացանն իրականացվում է անհատապես՝ սովորողների կողմից բերված տարրաներում, որոնք կարող են լինել տարատեսակ իրեր՝ սկսած պլաստիկե թափոններից մինչ համապատասխան խաղալիքներ:
Ածիկացանն իրականացվելու է մաթեմատիկական, բնագիտական, լեզվական գործունեությունների զուգակցմամբ՝ հաշվումների, համեմատությունների, ստեղծագործական պատումների, նկարչության միջոցով:
Արդյունքը՝ դասարանական, անհատական բլոգներում, ենթակայքում, կայքում: