
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 3/4 դասարանի սովորողներ
Ժամանակահատվածը՝ մարտի 28-ապրիլի 24
Նպատակ՝
- ստեղծագործական երևակայության դիտարկում, զարգացում
- տեքստը խմբագրելու, համառոտ, ընդարձակ պատմելու հմտությունների դիտարկում, զարգացում
- ինքնուրույն և խմբով աշխատելու հմտությունների զարգացում
- ընտանեկան միջավայրում աշխատելու, նախագծերում ընտանիքի անդամների ներգրավվածություն
- օնլայն հարթակից անհրաժեշտ տեղեկությունները գտելու հմտություների դիտարկում, զարգացում
- որոնողական համակարգը կիրառելու հմտությունների զարգացում
- ՏՀՏ հմտությունների զարգացում
- տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական հմտությունների զարգացում
- Նախապատրաստություն ապրիլի 15-ի զատկական տոնավաճառին
Ուսումնական գործունեության ոլորտներ
- լեզվական-ստեղծագործական
- մաթեմատիկական
- տեխնոլոգիական-նկարչական
- բնագիտական
- երաժշտական
- ՏՀՏ
Լեզվական-ստեղծագործական ուսումնական գործունեություն
- Զատիկ տոնի մասին տեղեկատվական նյութերի ընթերցում, քննարկում
- տեքստի հետ աշխատելու հմտությունների զարգացում՝ դժվարհասկանալի բառերի առանձնացում, օնլայն բառարանի միջոցով բառերի բացատրություն, նոր բառերով փոխարինում, վերապատմում
- զատկական առած-ասացվածքների ընթերցում, քննարկում, մեկնաբանություն
- զատկական առած-ասացվածքների փաթեթի ստեղծում
- զատկական հորինուկների, պատմությունների փաթեթի ստեղծում
Մաթեմատիկական ուսումնական գործունեություն
- օրացուցային հաշվարկ՝ պասի ընթացք, օրերի հաճախականություն, ածիկի՝ որպես զատկական հիմնական բաղադրիչի աճման գործընթացն ըստ օրերի
- զատկական թեմաներով՝ ձվերի, ներկի անհրաժեշտ քանակի, մեկ ձվին բաժին հասնող ներկաքանակի և այլն, խնդիրների, առաջադրանքների կազմում, լուծում
Բնագիտական ուսումնական գործունեություն
- ածիկի՝ որպես զատկական հիմնական բաղադրիչի ուսումնասիրում, դիտարկում
- ներկանյութի, ձվի ուսումնասիրում
- ձվի՝ ներկման գործընթացի դիտարկում, ուսումնասիրում, մեկնաբանություն
Տեխնոլոգիական ուսումնական գործունեություն
- զատկական պարագաների պատրաստում
- զատկական սեղանի ձևավորում
- զատկական տոնի պատկերում Paint ծրագրով
Երաժշտական ուսումնական գործունեություն
- Զատկական երգերի փաթեթ՝ ուսումնասիրում, երգերի ունկնդրում, կատարում
Ընտանեկան գործունեության ոլորտ
- զատկական տոնի պատրաստություն ընտանեկան միջավայրում (տեսանյութերի, ֆոտոպատումների պատրաստում, հրապարակում բլոգներում, ենթակայքում)
Տեղեկատվական նյութեր
- տեքստեր
Ինչ է խորհրդանշում Զատկի տոնը
Տոնի պատմությունը
Հայերի՝ Զատկի տոնի խոհարարական ավանդույթները
Զատկական ծեսեր - տեսանյութեր
Զատիկը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում
Լուսիկ Ագուլեցի՝ Ինչպես նշել Զատիկը
Ընթերցանության նյութեր՝
Զատկե զատիկ է… (զատկական ասիկներ-ասույթներ)