Մանկավարժական գարնանային բաց ճամբարն Արևելյան դպրոցում ընթացավ համապատասխան օրակարգի:
Օրակարգի կարևոր թեմաներից մեկը հանրային աուդիտի նախագծային ընթացքի ներկայացումն էր: Քննարկումը վարում էր Արևելյան դպրոցի ծրագրի ղեկավար Նաիրա Նիկողոսյանը: Ներկա էին Արևելյան դպրոց-պարտեզի դասավանդողներ, երկարացված օրվա կազմակերպիչներ, կրթահամալիրի տնօրեն Սուսան Մարկոսյանը, կրթահամալիրի հիմնադիր, մենթոր Աշոտ Բլեյանը:
Պետք է փաստենք, որ արդեն իսկ նախագծային կառույցը համակարգված էր՝ համապատասխան գործունեության ժամանակացույցի, կազմակերպման ընթացքի, պատասխանատուների:
Սուսան Մարկոսյանը խոսեց աուդիտի իրականացման անհրաժեշտության մասին, ինչը հատկապես առաջ եկավ ուսումնառության և երկարացված օրվա ճամբարի վճարների փոփոխության հետևանքով: Հատկապես այն պարագայում, որ ուսումնառության պայմանագրով վճարը սեպտեմբերին դառնալու է 200. 000 դր., աուդիտը կնպաստի դիտարկել 2021-22 թթ իրականացված վճարների, մուտքերի ու ելքերի ցուցանիշները, կնքված պայմանագրերի քանակը՝ համապատասխան վճարների և արդեն իսկ 2022-23թթ կանխատեսվող մուտքերը՝ պայմանական ելքերով:
Նաիրա Նիկողոսյանը կարևորեց գրասենյակի աշխատանքը՝ նկատի ունենալով հատկապես փաստաթղթային գործառույթի կազմակերպումը: Այն ներառում է սովորողների ուսումնառության, լրացուցիչ կրթության, երկարացված օրվա կազմակերպման, դասավանդողների աշխատանքային և այլ պայմանագրեր: Առաջարկեց նաև, որ ուսումնասիրությունն իրականացվի ըստ կրթահամալիրյան օղակների, ինչը նաև կբերի ընդհանուր ցուցանիշի: Այդ հարցում ծրագրի ղեկավարներին կօգնեն հաշվապահության ներկայացրած ֆայլերը:
Տիայր Բլեյանը կարևորեց պայմանագրերի բովանդակությունը և այն, որ մեծ մասամբ թե՛ ծնողը, թե՛ դասավանդողը չեն ծանոթանում կնքվող պայմանագրի մանրամասներին, ինչը կարող է առաջացնել ոչ միայն տեխնիկական, այլև իրավական խնդիրներ: Նախ և առաջ դիտարկում են վճարվող, դասավանդողի դեպքում՝ ստացվող գումարի չափը՝ առանց ուշադրություն դարձնելու պայմանագրով առաջ քաշված մյուս կետերին: Այդ կետերը կարող են ենթադրել հենց այդ նույն վարձավճարի կամ որևէ այլ գործառույթի փոփոխություն որևէ պատճառով կամ ժամկետում:
Տիայր Բլեյանը խոսեց նաև դասավանդողին վճարվող լրավճարների մասին նշելով, որ դասավանդողի ընտրությունն է՝ բավարարվել ֆիքսված աշխատավարձով, թե կատարել լրացուցիչ աշխատանք՝ դրա համար վճարվելով: Այս պարագայում հատկապես կարևորեց լրավճարի չափը, վճարման եղանակը և արդյո՞ք այն համապատասխանում է կատարված աշխատանքին, թե ոչ: Ի վերջո, լրացուցիչ աշխատանքը նաև ինքնակրթության աղբյուր է և ենթադրում է նախ և առաջ մասնագիտական զարգացում:
Աուդիտի նախագծային համակարգումը բերելու է գործունեության կազմակերպված ընթացքի, ինչն էլ կենթադրի անհրաժեշտ արդյունք:
Նշենք նաև, որ, որպես հեղինակային կրթական ծրագրի բաղադրիչ, աուդիտը ենթադրում է սովորողների, ուսանողների, ծնողների մասնակցություն: Արդյունքը կներկայացվի մայիսյան հավաքի ընթացքում՝ կլոր սեղան քննարկումների, հանդիպումների, սեմինարների, հաշվետվությունների տեսքով:
Ստորև տեսապատում՝ քննարկման ընթացքից.