Սույն թվականի մարտի 21-ին մասնակցեցի ՏՄԱԿ-ի նախաձեռնած լոգոպեդական սեմինար պարապմունքին:
Պարապմունքին մասնակցում էին դասվարներ, լոգոպեդներ, այլ մասնագետներ Հայաստանի հանրակրթական և մասնավոր ուսումնական հաստատություններից:
Թեման դիսգրաֆիան էր (գրավոր խոսքի խանգարումը երեխայի մոտ):
Նախ ներկայացվեցին դիսգրաֆիայի տեսակները, առանձնահատկությունները: Այնուհետև մասնակիցների օգնությամբ դիտարկվեցին տարբեր սովորողների գրավոր աշխատանքներ: Փորձ կատարվեց այդ աշխատանքները առանձնացնել համապատսախն դիսգրաֆիայի տեսական առանձնահատկությունների:
Ներկայացվեցին նմանատիպ խանգարումների կանխարգելման քայլեր, օժանդակ ուսումնական նյութեր:
Սեմինարը նյութի կարևորության տեսանկյունից, միանշանակ, հաճախադեպ պետք է լինի: Սակայն, կարծում եմ, պետք է փոխվի սեմինարի անցկացման ձևաչափը: