Նախագծի տևողությունը՝ մարտի 21-27
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 3/4
դասարանի սովորողներ, ընտանեկան դպրոցներ

Նախագծի նպատակը, խնդիրները

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • թվային միջոցների, դրանց հնարավորությունների ուսումնասիրություն, դրանց կիրառում, ցուցադրում
  • մեդիահմտությունների զարգացում

Սովորողները, համապատասխան իրենց ընտանեկան դպրոցի առանձնահատկությունների, ընտրում են իրենց համար նախընտրելի գործունեությունը (նվազագույնը՝ երկուսը)։Աշխատանքները հրապարակվում են սովորողների անհատական բլոգներում՝ մինչ մարտի 26, օրվա երկրորդ կես։

  • Կարդում եմ ամեն շաբաթ
    Պարտադիր բոլորս մասնակցում ենք Կարդում եմ ամեն շաբաթ նախագծին՝ այս շաբաթ ընթերցելով 2 ստեղծագործություն:
    Չմոռանաք մանրամասները հրրապարակել բլոգներում:
  • Վինսենթ վան Գոգի վրձնի հետքերով
    Լեոնարդո դա Վինչիի աշխատանքները շատ հետաքրքիր ստացվեցին:
    Մենք փորձեցինք ճանաչել նրան, ուսումնասիրեցինք նրա աշխատանքները և արվեստից մի կտոր պոկեցինք մեզ համար:
    Ժամանակային առումով շա՜տ առաջ ենք անցնում, բայց չեմ համբերում տեսնել վան Գոգից ձեր աշխատանքները:
    Դե ի՜նչ, թաթախվենք վան Գոգի գույների մեջ 🌻
    Ստորև՝ օժանդակ նյութեր
    Վինսենթ վան Գոգ
    Վինսենտ վան Գոգ. նկարչի խենթ կյանքը 

    Վան Գոգ 🌻։Կենսագրությունը։Կտավները
    Նաև մեկ լրացուցիչ նյութ՝ Աշխարհի թանկարժեք կտավները
    Արրդյունքը հրապարակիր բլոգում:
  • Գարնանային ճամփորդապատում
    Գուցե դու նախատեսում ես ճամփորդել գարնանային ուսումնական արձակուրդի ընթացքում։ Դա, ինչ խոսք, հրաշալի կլինի։ Եթե այո, ապա կիսվիր ընկերներիդ հետ քո տպավորություններով։ Ճամփորդական ընթացքը լուսանկարների, տեսանյութի կամ պատումի տեսքով հրապարակիր անհատական բլոգում։
  • Դասարանական երաժշտական փաթեթ
    Գաղտնիք չէ, որ մենք գրեթե ամեն օր դասարանում երաժշտություն ենք լսում՝ դասական երաժշտությունից մինչ ժամանակակից կատարումներ:
    Որպեսզի ստեղծենք ամբողջական փաթեթ, յուրաքանչյուրս հրապարակում ենք մեր բլոգներում մեր սիրելի երգերի, երաժշտական կատարումների տասնյակը՝ համապատասխան յութուբյան հղումների: Ես ինքս էլ կատարելու եմ նման հրապարակում:
    Համապատասխան ձեր հրապարակումների՝ ես կստեղծեմ յութուբյան փաթեթ:
    Դա նաև կօգնի վերահսկել ունկնդրվող երգերի բովանդակությունը:
  • Ֆոտոպլեներ
    Սպասում եմ ձեր լուսանկարչական աշխատանքներին )))
    Վերցրու լուսանկարչական որևէ սարք և լուսանկարիր այն, ինչը, քո կարծիքով, գեղեցիկ է, հետաքրքիր, ունի գույն, հայացք և այլն: Աշխատանքներդ հրապարակիր բլոգում:

Նախագծի ընթացքում ու արդյունքում ստեղծված` տեսագրված, նկարահանված,
ձայնագրված նյութերը հրապարակվում ես անհատական բլոգներում,
ամփոփ փաթեթը՝ դասարանական բլոգում։