Անդրադառնալով ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգին.
- Ատեստավորման նպատակն է թեստավորման միջոցով ուսուցիչների մասնագիտական գիտելիքի իմացության աստիճանի պարզումը և դրա արդյունքում ուսուցչի դրույքաչափի փոփոխությունը և հավելավճարի տրամադրումը:
Այս կետում կարևոր է հասկանալ, թե ի՞նչ ձևաչափ է ենթադրում մասնագիտական գիտելիքների իմացության աստիճանի պարզումը: Դպրոցները տարբեր են, կան առանձնահատկություններ, որոնք փաստացի չեն տեղավորվի միասնական համակարգի մեջ, այն է՝ թեստավորման: Չեմ կարծում, որ արդյունավետ կլինի: Դա կնշանակի կաղապարել առանձնահատկությունները՝ թե՛ դպրոցի, թե՛ ուսուցչի:
- Ատեստավորումն անցկացվում է յուրաքանչյուր տարի, առնվազն մեկ անգամ:
Արդյո՞ք դա թույլ կտա ենթադրել, որ մասնագիտական առումով ուսուցիչը զարգացում կունենա:
Ընդհանուր դիտարկում
Ստացվում է այնպես, որ ուսուցիչը արժանի չէ՞ աշխատավարձի բարձրացման:
Մտածված է մի համակարգ, որը մեծ անդունդ է ձևավորելու նույն դպրոցում դասավանդող ուսուցիչների միջև: Ուսուցչի կատարած աշխատանքը միայն առարկային տիրապետելով չէ, որ պետք է որոշվի: Իսկ ու՞ր մնացին մարդկային որակները:
Իր առարկային հիանալի տիրապետող ուսուցիչը, ցավոք, կարող է բառի բուն իմաստով արհամարհել սովորողին և հակառակը:
Այս համակարգը, կարծում եմ, չպետք է բացարձակ կիրառություն ունենա: Այլընտրանք է պետք:
Այստեղ կարևորել է պետք նաև սովորողի, ծնողական համայնքի պահանջը:
Like this:
Like Loading...
Related