ՄՍԿՀ-ի Էկոտուր 2022 նախագծին ընդառաջ

«Անթափոն կենցաղ» նախագծի շրջանակում Արևելյան դպրոցի 3.4 դասարանում ստեղծվեցին արկղեր՝ նախատեսված աղբի տեսակավորման համար:
Մինչ գործունեության իրականացումը սովորողները առցանց հարթակում դիտարկեցին աղբի վերամշակման առանձնահատկությունները, կարևորությունը: Քննարկման ընթացքում դիտարկվեցին սովորողների բակը, դպրոցի ճանապարհը, քաղաքը՝ դրանցում առկա աղբի տեսանկյունից:
Դիտեցինք Իվետա Ջանազյանի կողմից առաջարկված ուսումնական մուլտֆիլմերր՝ նվիրված Երկրի օրվան:
Աղբի տեսակավորման համար նախատեսված արկղերը պատրաստեցինք ստվարաթղթե արկղերից: Ներկեցինք և պատկերեցինք դրանք համապատասխան սիմվոլներով: Կարմիր արկղը նախատեսեցինք պլաստիկե շշերի, պարագաների, դեղին արկղը՝ թղթե թափոնների համար:

Գործունեության ընթացքը, արդյունքը ստորև՝ տեսանյութում.