Արևելյան դպրոցի 3.4 դասարանի սովորողները ներկայացնում են ճամփորդապատումներ Աշտարակում իրկանացված Տյառնընդառաջի ծեսից:

  • Գրիգ Աբրահամյան
    Այնտեղ թռանք կրակի վրայով , երգեցինք, պարեցինք Թամզարա, հյուրասիրեցինք և հյուրասիրվեցինք ։
  • Հենրի Բաղրամյան
    Տյառնընդառաջի տոնի կապակցությամբ մենք նախապես պատրաստել էինք տիկնիկներ և սովորել ծիսական երգեր: Մեզ հետ տարել էինք նաև ծիսական ուտեստներ՝ հալվա, գաթա, փոխինձ: 
  • Էրիկ Բեգլարյան
    Մենք նախորոք պատրաստել էինք ծիսական տիկնիկներ, մեզ հետ վերցրել էինք ծիսական հալվան գաթան,փոխինձը:
  • Գրիգոր Գրիգորյան
    Երթուղայիններով գնացինք Աշտարակ, դպրոցի բակում հավաքվեցինք մի քանի դասարանով երգեցինք , պարեցինք մեր վառած խարույկի շուրջ: Մեր հետ տարած քաղցրավենիքներով և տոնական ուտեստներով հյուրասիրություն կազմակերպեցինք:
  • Հարությունյան Արման
    Երբ ավտոբուսը հասավ Աշտարակ քաղաք, անտեղ սկսում էր գալ անձրև։ 
  • Հարությունյան Էդվին
    Մենք այնտեղ երգել ենք, պարել ենք, թռել ենք կրակի վրայով։ Մեզ այնտեղ հյուրասիրել են։
  • Միքայել Մարինո
    Անձրև էր գալիս, ու պարզվեց, որ մենք ներկա գտնվեցինք Աստղիկի և Վահագնի հանդիպմանը։ Քանի որ Վահագնը կրակի աստվածն է, իսկ Աստղիկը ՝ ջրի։ 
  • Միքայել Մնացականյան
    Մենք այսօր շատ լավ օր ենք ացկացրել։
  • Վահե Յուզբաշյան
    Մենք երգեցինք, պարեցինք, թմբուկ նվագեցինք, ծանոթացանք Վահագնի և Աստղիկի պատմությանը, կրակ վառեցինք և ցատկեցինք կրակի վրայով։ 
  • Լաուրա Պետրոսյան
    Մենք այնտեղ երգեցինք, պարեցինք, գաթա կերանք, կրակի վրա թռանք մեր տիկնիկները պարացրեցինք․․․
    Շատ հավես ստացվեց։
  • Մարիա Տեր-Մարգարյան
    Մենք այսօր գնացել էինք Վ․ Պետրոսյան անվան դպրոց։ Այնտեղ մենք կրակի վրաից թռել ենք, երգել պարել ուրախացել։