Բնագիտատեխնիական ստուգատեսի շրջանակում Արևելյան դպրոցի «Ժպտերեսիկ» ջոկատի ճամբարականներն իրականացրեցին «Լեգո քաղաք» նախագիծը:
Տասնյակ մանրիկ դետալներով ստեղծում են այնպիսի կառույցներ, որոնց փոխկապակցված կառուցվածքը հիացնում է:
Նախագծի հիմնական նպատակը հատակագծերի ստեղծումն էր:
Ճամբարակնները նախապես ուսումնասիրել են «հատակագիծ» հասկացությունը, դիտարկել իրենց տան, բակի, միջավայրի հատակագծերը և այնուհետև դա վերստեղծել լեգոների օգնությամբ:
Գործունեության ընթացքը ստորև՝ տեսապատումով.