Ձմեռային ազգագրական փառատոնի շրջանակում Արևելյան դպրոցի «Ժպտերեսիկ»  ջոկատի ճամբարականներն իրականացրեցին ընկուզախաղեր Մարինե Մկրտչյանի հետ:
Այս անգամ նախագիծը տարբերվեց նրանով, որ այն չսահմանափակվեց միայն խաղային ընթացքով, այլև ստացավ զարգացում՝ ներառելով տեխնոլոգիական գործունեությունն ու բեմը:
Նախագծի ընթացքում օգտագործված ընկույզներով ստեղծվեցին ծիսական խաղալիքներ: Ընկույզե խամաճիկների պատրաստման նախագիծն իրականացրեց ուսուցչի օգնական Ալինա Մարզումանյանը:
Ճամբարականները դասարանը վերածեցին խամաճիկների թատրոնի: Կազմելով թատերական խմբեր՝ հանդես եկան տարբեր ներկայացումներում՝ ներկայացնելով ընկույզե խամաճիկների թատրոն:

Այս նախագիծը, որը փուլային ընթացք ստացավ շատ հանկարծակի, կարող է ունենալ զարգացման հետաքրքիր, բազմաբովանդակ ընթացք:

Օրինակ, խամաճիկների թատրոնը հիմք տվեց մեկ այլ նախագծի՝ «Պարող տիկնիկներ», որն իրականացրեցինք երկարացված օրվա կազմակերպիչ, տեխնոլոգ Անուշ Գևորգյանի օգնությամբ : Նախագծի ընթացքում պատրաստված տիկնիկները բեմը տեղափոխելու են վիրտուալ հարթակ. նրանք հանդես են գալու «Ժպտերեսիկ TV»-ի անդրանիկ թողարկմամբ Թումանյանական օրեր (կարդում, բեմադրում ենք թումանյանական հեքիաթներ) նախագծի շրջանակում՝ որպես «Բարեկենդանը» հեքիաթի հերոսներին մարմնավորող կերպարներ:

Արդյունքներ