Ձմեռային ազգագրական փառատոնի շրջանակում Արևելյան դպրոցի «Ժպտերեսիկ» ջոկատի ճամբարականներն իրականացրեցին ընկուզախաղեր Մարինե Մկրտչյանի հետ:
Նախագծի ընթացքում օգտագործված ընկույզներով ստեղծվեցին ծիսական խաղալիքներ: Ընկույզե խամաճիկների պատրաստման նախագիծն իրականացրեց ուսուցչի օգնական Ալինա Մարզումանյանը:
Ճամբարականները դասարանը վերածեցին խամաճիկների թատրոնի: Կազմելով թատերական խմբեր՝ հանդես եկան տարբեր ներկայացումներում՝ ներկայացնելով ընկույզե խամաճիկների թատրոն:

Երաժշտական ներկայացում
Բասեն Բարի

Ամանորյա ռուսալեզու ներկայացում

Պնդուկային ճոճանակներ
Վերնագիրը՝ սովորողների