
Ձմեռային ազգագրական փառատոնի շրջանակում Արևելյան դպրոցի «Ժպտերեսիկ» ջոկատի ճամբարականներն հյուրընկալեցին Մարինե Մկրտչյանին: Խաղային, ծիսական, ուսումնական ընթացքը մեծ բավականություն պատճառեց սովորողներին: Տիկին Մարինեն ճամբարականներին ներկայացրեց հայկական խաղերի առանձնահատկությունները՝ պատմությունը, կազմակերպման ընթացքը, նշանակությունը և այլն: Այդ ամենն անցավ գործնական հարթակ: Ճամբարականների խմբերը մի խաղից արագ անցում էին կատարում մեկ այլ գործունեության՝ ստեղծելով ընդեղենով պատկերներ:
Մարինե Մկրտչյանի պատրաստած տեսանյութը
Ֆոտոպատում գործունեության ընթացքից
Ընկուզախաղերի ընթացքում օգտագործված ընկույզները վերածվեցին խամաճիկ տիկնիկների:
Ալինա Մարզումանյանի օգնությամբ ճամբարականներն իրականացրեցին տեխնոլոգիական գործունեություն:
Ամփոփումը:
Ընկույզիկ խամաճիկները դարձան բեմական կերպարներ: Ճամբարականների խմբերը դասարան-թատրոնում հանդես եկան տարբեր ներկայացումներում՝ օգտագործելով ընկուզե տիկնիկները:
Տե՛ս արդյունքը:
Շնորհակալ ենք տիկին Մարինեին հետաքրքիր ընթացքի համար: