Համապատասխան նախագծի՝ Արևելյան դպրոցի «Ժպտերեսիկ» ջոկատի ճամբարականներն այցելեցին  Ժողովրդական արվեստի թանգարան:
Ճամփորդությունն իրականացվեց Ձմեռային ազգագրական փառատոն 2022թ. նախագծի շրջանակում:

Շատ հաճախ թանգարանային այցերը կարող են ձանձրալի լինել սովորողների համար, հատկապես այն դեպքում, երբ գիդը արհեստականորեն պատմում է նյութը: Այս պարագայում Գրիշա պապիկը՝ թանգարանի գիդը, այնպես պտտեց մեզ ողջ թանգարանում որ անգամ չզգացինք, թե ինչպես անցավ ժամանակը: Անմիջական, ջերմ շփումը, խոսք ու զրույցը, քննարկումները սովորողների ուշադրությունն էլ ավելի կենտրոնացրեցին և այցն ունեցավ հետաքրքիր ընթացք:
Թանգարանային ցուցանմուշներն հավաքված են երկու հարկերում:
Շրջայցը կազմակերպվում է հաջորդական սրահներով.

  • փայտագործության սրահ
  • արծաթագործություն
  • հելյունագործություն, տարազներ
  • գորգագործություն

Ստորև՝ տեսապատումներ վերը նշված սրահներից.

Փայտագործության սրահ

Արծաթագործություն, հելյունագործություն, տարազներ

Գորգագործություն

Գորգագործության սրահին կից սրահը հիացրեց : Այն ձևավորված են ավանդական հայկական ընտանիքին բնորոշ կենցաղով: Այդ սրահում իրականացվեց վարպետության դաս. սովորողներին տրամադրվեցին բաժակների փայտյա տակդիրներ՝ վիշապագորգի մոտիվներով փորագրված: Այդ տակդիրները սովորողները ներկեցին փայտի համար նախատեսված ներկերով:

Կարծում եմ, որ  Ժողովրդական արվեստի թանգարան այցելությունը շատ հետաքրքիր կարող է լինել 3-րդ դասարանների սովորողների համար՝ իրականացվելով հատկապես Ձմեռային ազգագրական փառատոն 2022թ. նախագծի շրջանակում:

Ստորև՝ սովորողների բլոգային պատումները.

  • Էրիկ Բեգլարյան
    Ես իմացա՝ հնում, եթե տանը չորս փայտյա գդալ կար, ուրեմն տանը ապրում էր չորս հոգի,իսկ եթե մեկ մարդ ավելանում էր,ավելանում էր նաև մեկ փայտյա գդալ:
  • Գրիգ Աբրահամյան
    Մեր ուղեկցորդ գիդն էր Գրիշա պապիկը, նա շատ լավ էր պատմում ամեն ինչ։ Նա մեզ ամեն ինչ ցույց տվեց, մենք նկարեցինք փայտերի վրա։ Գրիշա պապիկը ասում էր, որ ապակիները շատ ծանր են ՝հինգ Գրիգի չափ։
  • Հենրի Բաղրամյան
    Տեսապատում
  • Գրիգոր Գրիգորյան
    Շատ զարմացանք, երբ խոշորացույցով տեսանք, թե ինչ գեղեցիկ նկարներ են նկարել ասեղի վրա: Մեզ թույլ տվեցին լուսանկարել թանգարանի ներսը: 
  • Արա Հարությունյան
    Այնտեղ մի պապիկ կար, որի անունը Գրիշ էր։  Նա մեզ սովորեցրեց, որ հարստնում են ոչ միայն փողով, այլ մտքով և խելքով։
  • Արման Հարությունյան
    Նա ասաց, որ հին ժամանակում ձորերում և սարերում գտնվող գյուղերում երեկոյան, երբ տատիկը և պապիկը չունեին ոչ հեռուստացույց, ոչ այգի, նրանք ստեղծում էին տարբեր իրեր:
  • Էդվին Հարությունյան
     Նա ասել է, որ տատիկները գործում են գորգեր, բարձեր, վերմակներ։ Հետո տարել են պապիկների մոտ ու ծածկել են։
  • Միքայել Մնացականյան
    Այնտեղ կար մի պապիկ, Գրիշա պապիկը, շատ հետաքրքիր էր պատմում։
  • Լաուրա Պետրոսյան
    Շատ հետաքրքիր վարպետության դաս ունեցանք փայտյա գորգանախշերով։ Յուրաքանչուրս ներկեցինք մեր նախնտրած գույներեվ։ Հետաքրքիր օր ունեցանք։
  • Նարեկ Գառնիկյան
    Ես թանգարանում տեսել եմ կավից բաներ,արծաթից բաներ և ապակուց բաներ ու վերջ:
  • Նարեկ Սահակյան
    Այնտեղ մի պապիկ կար, ով գիտեր ամն ինչի մասին։ Շատ հետաքրքիր օր ունեցանք թանգարանում։
  • Մարիա Տեր-Մարգարյան
    Ես այդ օրը շատ հարստացա ոչ թե փողով, այլ խելքով, ու մեզ օգնեց Գրիշա պապիկը։