Արևելյան դպրոցի երրորդ տարվա սովորողները, համապատասխան «Ուսումնական ձմեռ 2021-22» նախագծի, իրենց անհատական բլոգներում ամփոփում են առաջին ուսումնական շրջանը։
Տեսապատումների փաթեթը ստորև՝ համապատասխան հղումների․

  • Աբրահամյան Գրիգ
    Այս տարվա առաջին ուսումնական շրջանը շատ հագեցած էր՝ճամփորդություններ, հետաքրքիր դասեր, խենթություններ։ Ճամփորդություններից ամենալավը ինձ համար Բյուրականի ճամփորդությունն էր․․․
  • Արմինա Էմին
    Առաջին ուսումնական շրջանում ունեցել ենք շատ հետաքրքիր դասաժամեր, մասնակցել տարբեր նախագծերի և ծեսերի, գնացել ճամփորդությունների:
  • Բեգլարյան Էրիկ
    Առաջին ուսումնական շրջանում ես ունեմ իմ անհատական բլոգը:Ես սովորցի օգտվել բլոգից,տեղադրել նկարներ,առաջադրանքներ:
  • Գրիգորյան Գրիգոր
    Առաջին ուսումնական շրջանը հագեցած էր շատ հետաքրքիր նախագծերով, ճամփորդություններով, Երևանյան թափառումներով, թատրոններ այցերով, նոր երգերի ու պարերի ուսուցմամբ:  
                           
  • Զեյնալյան Վանեսսա
    Այս ուսումնական շրջանում ես շատ–շատ նոր բաներ եմ սովորել։
    Հիմա ես արդեն գիտեմ ինչպես օգտվել օնլայն  բառարաններից, կարողանում եմ ինքնուրույն հրապարակումներ անել իմ բլոգում, այցելել ընկեր Արմինեի և դասընկերներիս բլոգներ։
  • Թանաշյան Միքայել
    Ինձ համար նաև շատ հետաքրքիր և ուսուցողական են եղել մեր ճամփորդությունները, որտեղ ես եղել եմ վերջատար։ Այն ինձ համար շատ կարևոր և պատասխանատու գործ է եղել։
  • Հարությունյան Արա
    2021 թվականին ես սովորեցի բաժանում և բազմապատկում, մետրով չափումներ անել, երեկոյան և ցերեկային ժամերը, չափման միավորները։
  • Հարությունյան Արման
    Առաջին ուսումնական շրջանում մենք սովորել ենք շատ տարբեր բաներ։
     Սովորեր ենք զույգի ձեռքը բռնել, հետևել զույգին, որ չկորի փողոցում։
  • Հարությունյան Էդվին
    Պարել ենք, երգել ենք, լուսանկարվել ենք արձաների հետ, տեսել ենք արձաներին, փողոց ենք անցել, շներին ենք տեսել, վարորդներին ենք բարևել։ Մենք ճանապարհորդության օրը սովորել ենք, որ եթե շներին ոչ մի բան չանեք, շներներ մեզ ոչ մի բան չեն անի։
  • Միքայել Անտոնիո Մարինո
    Այս տարվա ընթացքում սովորել եմ՝ ինչպես գուգլից գտնել նկարներ և տեսանյութեր, ինչպես բլոգ վարել․․․
  • Պետրոսյան Լաուրա
     Առաջին ուսումնական շրջանի ընթացքում ես շատ բաներ սովորեցի, հետաքրքիր ճամփորդություններ ունեցա, մաթեմատիկայից սովորեցի գործողություններ կատարել եռանիշ թվերով։ 
  • Տեր-Մարգարյան Մարիա
    Այս ուսումնական տարին շատ լավ անցավ՝ լիքը բան իմացա, տարբեր նախագծեր իրականցրեցինք․․․