Մանկավարժական ձմեռային առցանց ճամբարի
ընթացքում մասնակցեցինք տարբեր գործունեությունների թե՛ առցանց, թե ֆիզիկական հարթակներում։
Առցանց հարթակում աշխատանքն իրականացվեց փուլային ընթացքով։ Ամփոփեցինք առաջին ուսումնական շրջանը, ներկայացվեց Ուսումնական ձմեռ 2021-22 ճամբարի նախագիծը, լրացվեցին 3․4 դասարանի սովորողների զարգացման բնութագրերը։ Մասնակցեցինք «Իմացումի հրճվանք» լաբորատորիայի առցանց հավաքին, որտեղ քննարկվեցին 1-3-րդ դասարանի սովորողներ զարգացման բնութագրերի լրացման կարգը, Ուսումնական ձմեռ նախագծերը, ճամբարային գործունեության օրակարգը։
Ֆիզիկական հարթակում գործունեությունը տոնական երանգ ստացավ։ Երգ ու պարով մասնակցեցինք  դասավանդողների Ամանորյա համերգ-հանդիպմանը՝ Քոլեջում, որտեղ դասավանդողներին հանձնվեցին «Ձմեռ պապ 2021»մրցանակները։
Օրվա տոնական ընթացքը իր շարունակությունը գտավ Արևելյան դպրոցի հեքիաթում։ Հրաշալի էր։ Դասավանդողները միմյանց ժպիտ պարգևեցին անակնկալ նվերներով։ Երգ ու պար, համերաշխության, սիրո տոնախմբություն էր Արևելքի Վերնատանը։ Անցնելով հղմամբ՝ կգտնեք այդպիսի մի գեղեցիկ օրինակ։
Տարին լի էր ձեռքբերումներով, ճամփորդական նոր երթուղիների բացահայտմամբ, նոր ընկերներով ու սովորողներով։ Կային, բնականաբար, դժվարություններ՝ հիմնականում սովորողների, դասավանդողների առողջական խնդիրների պատճառով, բայց ամեն բան ընթացավ համապատասխան կրթահամալիրյան օրացույցի՝ ունենալով արդյունավետ ընթացք։