
Տևողությունը՝ հունվարի 10- հունվարի 3
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի «Ժպտերեսիկ» ջոկատի ճամբարականներ
Պաշտոնական կայք` hakobhakobyan.mskh.am
Նպատակը՝ հանրակրթության մեջ բնագիտության, մաթեմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման, սովորողների տեխնիկական ստեղծագործության կազմակերպման հեղինակային փորձի ներկայացում, ամփոփում, խրախուսում, տարածում:
Գործունեության նկարագրություն
Լաբորատոր նոր փորձերի նախագիծ և արդյունքներ:
Սովորղները ներկայացնում են անհատական կամ խմբային փորձեր, որոնք իրականացվել են տանը կամ լաբորատոր պայմաններում: Լաբորատոր փորձերի ժամանակ պետք է ներկայացվի փորձի անվտանգության կանոնների պահպանումը, լաբորատոր փորձի ընթացքը և վերջնարդյունքը:
Իմ ստեղծած գործիքը, հայտնի գործիքի նոր կիրառում:
Սովորողները ներկայացնում են տանը կամ դպրոցում իրենց կողմից ստեղծած գործիքները, որոնք կիրառելի են առօրյա կյանքում: Կրտսեր տարիքի սովորողները կարող են նաև ներկայացնել իրենց ծնողների օգնությամբ ստեղծած գործիքները:
Ուսուցողական խաղերի և ծրագրերի կիրառություն:
Այս անվանակարգում սովորողները ներկայացնում են իրենց կողմից հաճախ օգտագործվող ուսուցողական խաղերն ու ծրագրերը, որոնք օգնում են ուսումնական դպրոցեսի ընթացքում: Առավել բարձր կգնահատվեն հեղինակային խաղերն ու ծրագրերը:
Տիեզերքի իմացումի հրճվանք աստղացուցարանում. լուսաբանող նյութերի փաթեթ:
Ստուգատեսային ճամբարի ողջ ընթացքում գործելու են աստղացուցարանն ու օրբիտարիումը, որոնց շնորհիվ նախագծային խումբը «սովորող-սովորոցնող» նախագծի շրջանակներում կտրսեր տարիքի սովորողներին մատցվող դասերի շնորհիվ կամփոփի «Տիեզերք» նախագիծը՝ ամողջացնելով ուսումնական փաթեթները:
Ստուգատեսի շրջանակում՝ այցելություն Պլանետարիում։
Ամփոփում