Տևողությունը՝ սեկտեմբերի 27-հունվարի 9
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 3․4 դասարանի սովորողներ
Նախագծի իրականացումը՝ համապատասխան ստորև ներկայացված գործունեության
Ամփոփումը՝ դեկտեմբերի 6-ին՝ անհատական, դասարանական բլոգներում ։

Գործունեության նկարագրություն

  • Առաջին ուսումնական շրջանի ամփոփում
    Սովորողներն ամփոփում են առաջին ուսումնական շրջանն անհատական բլոգներում՝ ներկայացնելով իրենց ձեռքբերումները, հաջողությունները, ճամփորդությունները , պատմում արկածային պատմություններ և այլն։
    Պատմում են ուսումնական գործունեության առավելությունների, թերությունների մասին, ներկայացնում, թե ինչը կցանկանային փոխել և ինչպես։
  • Ի՞նչ եմ դիտում Ամանորին
    Համապատասխան հղումների՝ ներկայացնում ենք այն ֆիլմերը, մուլտֆիլմերը , որոնք դիտում ենք տոներին։ Հրապարակումն ուղարկում ենք դասվարի, ընկերների էլ․ հասցեներին։
  • Ամանորի ծեսը իմ տանը
    Տեսանյութի օգնությամբ ներկայացնում ենք ամանորյա ծիսական ընթացքը մեր ընտանիքներում՝ նախապատրաստություն, տոնածառի, տան ձևավորում և այլն։
    Տեսանյութը հրապարակում ենք բլոգում՝ յութուբյան հղմամբ։
  • Ամանորը տարբեր երկրներում
    Ընտրում ենք որևէ երկիր և ուսումնասիրում, թե ինչպե՞ս են նշում Ամանորը, ի՞նչ ավանդույթներ կան և այլն։ Ամփոփումը պատումի կամ տեսանյութի օգնությամբ հրապարակում ենք բլոգում։

Հ․գ․
Աշխատանքները դասվարի էլ հասցեին (Armine.Movsisyan@mskh.am) են ուղարկվում մինչ հունվարի 6-ը։ Աշխատանքների իրականացումը պարտադիր է բոլոր սովորողների համար։