Անհատական աշխատաժամանակ
Առաջին ուսումնական շրջան 2021
2021-22 ուս. տարվա ծրագիր
Ուսումնական օրացույց 2021-22


ՆԱԽԱԳԾԵՐ (2021-22)

Առաջին ուսումնական շրջանը ունեցավ հետաքրքիր, արկածային ընթացք։ Տարվա ընթացքում իրականացվել են տարբեր նախագծեր՝ ոչ միայն կրթահամալիրյան օրացույցին համապատասխան, այլև՝ առաջարկվող դասարանի կողմից։ Այդպիսի նախագծերից էր Ընթերցողական նախագիծը, որն իր զարգացումը կունենա բոլոր ուսումնական շրջաններում։ Նախագծի նպատակը ստեղծագործական, վերլուծական հմտությունների զարգացումն է և համագործակցությունը կրթահամալիրյան տարբեր օղակների տարատարիք սովորողների հետ։

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ճամփորդությունները կրթահամալիրյան ուս․ գործունեության կարևոր բաղադրիչներից են։ Պետք է փաստենք, որ 3․4 դասարանի համար ճամփորդությունը միշտ սպասված իրողություն է։ Առաջին ուս․ շրջանի ընթացքում ունեցել ենք հինգ ճամփորդություն։ Դասարանի 90% -ը միշտ մասնակցում է։ Չմասնակցելու պատճառը միշտ արտաքին ազդակներն են լինում՝ առողջական և այլն։
Առաջին ուսումնական շրջանում իրականացրած ճամփորդություններից պետք է առանձնացնեմ Բյուրականի աստղադիտարան կազմակերպված ճամփորդությունը։ Այն ոչ միայն հետաքրքիր էր, արկածային, այլև «Տիեզերք»  նախագծի էական մասն էր կազմում։ Կարծում եմ, որ երրորդ դասարանի սովորողների համար այս ճամփորդությունը՝ որպես նախագծային բաղադրիչ, կարող է լինել հիմնական, այսինքն՝ օրացուցային։

ԾԵՍԵՐ

Ծեսեը ևս իրականացվել ենք օրացուցային համակարգով։
Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն 2021 նախագծին համապատասխան իրականացվել են Թթուդրիկի, Հարիսայի ծեսերը։
Հատկանշական էր տարեվերջյան՝ ամփոփիչ համերգ ներկայացումը, որի բովանդակային ընդգրկումը տարբեր երկրների ծիսական առանձնահատկություններն էին։

ՍՏՈՒԳԱՏԵՍ

ՌԱԴԻՈ / TV

ՃԱՄԲԱՐ

ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

ԼԻԼԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ (Չինաստան)
3․4 դասարանում ունենք հեռավար սովորող՝ Լիլի Մարտիրոսյանը։ Լիլիի հետ աշխատանքն իրականացնում ենք բլոգային հարթակում։ Առցանց հանդիպումները կազմակերպվում են WeChat հարթակում, քանի որ այդ երկրում այլ հարթակներից օգտվելու դեպքում առաջանում են տեխնիկական խնդիրներ։ Բացի ամենամսյա ամփոփ հանդիպումներից, իրականացվում են նաև ամենշաբաթյա հանդիպումներ։ Ուսումնական որևէ գործունեության ընթացքում Լիլին առցանց մասնակցում է դասերին, զրուցում, շփվում ընկերների հետ։

ԱՄԵՆԱՄՍՅԱ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆՇԱԲԱԹՅԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

ՖԼԵՇՄՈԲԵՐ

ԱՅԼ

Առաջին ուս․ շրջանում իրականացվել է նաև լրացուցիչ աշխատանք՝ հանձնարարված լաբարատորիաների կողմից։ Աշխատանքները, համապատասխան հղումների, ստորև․