Հեռավար սովորողին ուղարկվում են աշխատանքները փաթեթներով՝ մեկամսյա գրաֆիկով։
Տեսանյութերը հրապարակվում են սովորողի բլոգում։

Ամսվա ավարտին կազմակերպվում է ևս մեկ ամփոփ հանդիպում, որի ընթացքում դասավանդողն ամփոփում է սովորողի կատարած մեկամսյա գործունեության փաթեթը՝ տրամադրելով նորը։

Ուսումնական ռեսուրսներառաջադրանքներ

Մաթեմատիկական փաթեթ
Առ․ 59-78 (էջ 50-67):

Հայոց լեզու
Էջեր 30-40:

Ընթերցարան
Ընթերցի՛ր «Կիոսի մահը» ստեղծագործությունը։
Կատարիր առաջադրանքները (էջ 16-20)։
Դիտիր նաև մուլտֆիլմը։

Ես և շրջակա աշխարհը
Ընթերցիր ԹԵՄԱ 2, ԴԱՍ 3-ը (էջ 21-24)
Դիտի՛ր մուլտֆիլմը՝ ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆԱՓՈՔՐԵՐԻ ՀԱՄԱՐ (ատոմ) և պատրաստիր տեսանյութ ՝ պատմելով՝ ինչ սովորեցիր։

Նկարչական գործունեություն
Պատկերիր ամանորյա սիմվոլներ՝ տոնածառ, Ձմեռ պապ, սահնակ, եղնիկներ, խաղալիքներ և այլն։

Տեխնոլոգիական գործունեություն
Պատրաստիր ամանորյա խաղալիքներ՝ հրապարակելով տեսանյութ աշխատանքային ընթացքից։

Շախմատ
Զինվորներ
Կողանցիկ վերցնելը
Ցույց տուր խաղատախտակին, թե ինչ է նշանակում կողանցիկ վերցնելը։
Ստեղծիր խաղային դիրքեր։

Երաժշտություն
Սովորիր Ձյուն երգը և կատարիր՝ ներկայացնելով տեսանյութի օգնությամբ։

Մարզական գործունեություն
Ուսումնասիրիր ձմեռային սպորտաձևերը։
Պատմիր Չմուշկներով սպորտաձևեր-ի մասին տեսանյութի օգնությամբ։