
Ժամանակահատվածը՝ դեկտեմբերի 1-հունվարի 9
Նպատակ
- ստեղծագործական մտքի դիտարկում, գնահատում, զարգացում
- ստեղծագործական երևակայության դիտարկում, գնահատում, զարգացում
- բանավոր ու գրավոր խոսքի զարգացում
- ՏՀՏ հմտությունների զարգացում
- ինքնուրույն և խմբով աշխատելու հմտությունների զարգացում
- տեխնոլոգիական հմտությունների զարգացում
Գործողությունների նկարագրություն
Նախագիծն իրականացվում է համապատասխան եղանակային, տեխնոլոգիական, տեղեկատվական և այլն նախապայմանների։
Դիտարկվում են աշուն-ձմեռ եղանակային անցումները, եղանակային պայմանները առանձնահատկությունները։ Սովորողը դառնում է ստեղծագործող՝ զարգացնելով միտքն ու երևակայությունը, տեխնոլոգիական, ՏՀՏ հմտությունները։
Համապատասխան նախագծերի՝ սկսվում է ամանորյա նախապատրաստությունների շրջանը, որին մասնակից են դառնում նաև ընտանիքները։ Պատրաստվում են ամանորյա զարդարանքներ, ինքնաշեն տոնածառեր, խաղալիքներ, ձնեմարդուկներ և այլն։ Ձևավորվում են դպրոցը, դասարանը, բնակարանը։
Ուսումնական գործունեության ոլորտներ
- լեզվական-ստեղծագործական
- մաթմատիկական
- մարզական
- տեխնոլոգիական
- երաժշտական
- ՏՀՏ
Լեզվական-ստեղծագործական ուսումնական գործունեություն
- հորինուկներ՝ եղևնու, ձմռան, Ձմեռ պապի մասին հանելուկներ, հեքիաթներ, աքրոս-տիքոսներ
- բառակազմական շարք՝ ձմեռ, հեքիաթ, կախարդ, ծառ, փաթիլ, աստղ, գիշեր և այլ բառերով ստեղծել բարդ, ածանցավոր, բարդ ածանցավոր բառեր, դիտարկել կազմության օրինաչափությունները, տվյալ բառերով քայլ առ քայլ կազմել բառակապակցություններ, նախադասություններ, պատում
- ստեղծագործական շարք՝ ռոդարիական հնարքներով՝ բառախաղերի, մեկը մյուսին շարունակելու, հեքիաթի ձևախեղման և այլնի միջոցով ստեղծել հեքիաթների անհատական-ստեղծագործական շարք
Մաթեմատիկական գործունեության ոլորտ
- բանավոր խնդիրներ՝ հիմքում ձմռան, ձմեռ պապի, եղանակային պայմանների մասին պատումներ
Մարզական գործունեության ոլորտ
- ձմեռային խաղեր՝ ձնագնդիկ, սահնակ, դահուկ և այլն
Տեխնոլոգիական գործունեության ոլորտ
- ձմեռային նկարաշարեր մատիտներով, գուաշով, Paint ծրագրով
- տոնածառերի, ձնեմարդուկների, փաթիլների պատրաստում
- դասարանական միջավայրի ամանորյա ձևավորում
- տոնական նվերների, բացիկների պատրաստում՝ առօրյա և առցանց տիրույթներում
Երաժշտական գործունեության ոլորտ՝ տոնական երգերի ուսուցում։
ՏՀՏ հմտություններ
- Paint
Գրական ստեղծագործությունների ցանկ
- Ջանի Ռոդարի «Շոկոլադե ճանապարհը»
- Ջանի Ռոդարի «Շփոթ պապը»
- Ջանի Ռոդարի «Ոչ մի բանից մարդուկը»
- Դոնալդ Բիսսեթ «Շնորհակալությունը, Ներեցեքը, Խնդրեմը»
- Դոնալդ Բիսսեթ «Ցանկությունների ծառի տակ»
- Սերգեյ Կոզլով «Ոզնի-տոնածառը»
- «Հեքիաթ փշատերև ծառի մասին»
Տեղեկատվական տեքստեր
Ամփոփում
Նախագծի ընթացքում ստեղծված ուսումնական նյութերը հրապարակվում են դասարանական, անհատական բլոգներում, ենթակայքում, կայքում:
Հ․Գ «Ամանոր» ուսումնական նախագիծն իր մեջ ներառում է առանձին նախագծեր, որոնք հանդիսանում են այս նախագծի ենթանախագծեր:
Ամփոփում տեսապատումներով